ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԻՏԱԿ» ՎԱՃԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԲԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

20.03.2018 22:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«ԳԻՏԱԿ» ՎԱՃԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԲԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Վերջերս «Իրավունքի» խմբագրություն էր դիմել Ավանի բնակիչ, թոշակառու Ալբերտ Ասատրյանը, ով կարդալով թերթի հոդվածներից մեկը՝ սպառողների իրավունքների վերաբերյալ, որոշել էր իր բողոքը ներկայացնել: Ա. Ասատրյանը բողոքում էր Ավան-Առինջում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից:

Այդ դեպքում ինչու են կոչ անողներն օգտվում սուպերմարկետներից

Այսպես, մոտավորապես մեկ ամիս առաջ Ալբերտ Ասատրյանը «Նոր Զովքից» գնել էր 1 կիլոգրամանոց փաթեթով (գինը՝ 3900 դրամ, սակայն մեր այցելուն հստակ չէր հիշում) 2 տուփ կարագ: Ըստ նրա, չնայած կարագի փաթեթի վրա գրված է եղել 1 կգ, այդուհանդերձ, վաճառողն այն կշեռքի վրա է դրել եւ կշռելուց հետո ոչ թե 3900 դրամ է վերցրել, այլ՝ ավելին: «Այստեղ ինձ համար էականը ոչ թե մի քանի դրամ ավել վերցնելու հարցն էր, այլ՝ վաճառողի պահվածքը: Երբ կարագը կշեռքին էր դնում, ասացի՝ աղջիկ ջան, քաշն արդեն գրված է, ինչու եք կշռում: Նա էլ պատասխանեց, թե դուք չեք հասկանում, այստեղ մինուս-պլյուսի հարց կա: Ի՞նչ է, եթե թոշակառու եմ, նշանակում է՝ ոչինչ չե՞մ հասկանում: Շատ վիրավորական էր»,- նշեց Ա. Ասատրյանը:

«Նոր Զովք» սուպերմարկետի ներկայացուցիչը «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ փաթեթավորված ապրանքը կշռում են միայն այն դեպքում, եթե հաճախորդը ցանկանում է տվյալ ապրանքի, այս դեպքում՝ կարագի կեսը: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ եթե իրենց հաճախորդը տուժել է, ապա իրենք պատրաստ են դրա համար փոխհատուցել: Ինչ վերաբերում է վաճառողի պահվածքին, ապա սուպերմարկետից հավաստիացրեցին, որ այդ վաճառողն այլեւս իրենց մոտ չի աշխատում, եւ գուցե սա է պատճառ եղել, որ նա վիրավորել է հաճախորդին ու փորձել՝ դրանով վատություն անել սուպերմարկետին: Միգուցեեւ այսպես է. համենայնդեպս, մենք էլ մինչ այս չէինք լսել որեւէ փաստի մասին, որ վաճառողը կփորձեր կշռել տուփով (գործարանային փաթեթով) վաճառվող ապրանքը, որոնք միշտ էլ վրան նշված քաշից որոշակի թույլատրելի շեղման նորմա ունենում են: Բայց եթե անգամ վաճառողը հատուկ է վիրավորել հաճախորդին, նորից վաճառակետի պատասխանատվության խնդիրը մնում է: Ի վերջո, դա տվյալ խանութի վաճառողն է, կոնկրետ հաճախորդի հետ շփվելու պահին՝ խանութի դեմքը, որին տվյալ հաստատության ղեկավարությունն է այդտեղ կանգնեցրել եւ պատասխանատու է նրա ամեն մի արարքի համար:

Սուպերմարկետների ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА