o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.03.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր հանրությունը հաճախ վրդովվում է թուրքական ապրանքների առատությունից, ժամանակ առ ժամանակ նաեւ կազմակերպվում են թուրքական ապրանքների բոյկոտի ակցիաներ, բայց այդ աղբի հոսքը մեր երկիր չի պակասում: Եվ ահա հասել է նրան, որ մեր վայ-առեւտրականները զարմանալիորեն հատել են բարոյականության բոլոր սահմանները: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր տեղադրել` ցուցադրելով, թե ինչպես են հայաստանյան վաճառասեղանների վրա տեղ զբաղեցրել Թուրքիայի առաջին նախագահ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ստորագրության պատկերով սուրճի բաժակներ: Իսկ սա նշանակում է ծայրահեղ ամոթալի մի բան` որ այդպիսի բաժակները որոշակի պահանջարկ ունեն, որ դրանցից օգտվողներ կան, այլապես ոչ մի առեւտրական դա չէր բերի: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է սահմափակվել «յախք» բառով...

ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքացիները, անշուշտ, ականատես էին եղել, թե ինչպես Զարուհի Փոստանջյանը անպարկեշտ ձեւով մեղադրել էր Անահիտ Բախշյանին, թե ինչու Անկախության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանից մեդալ է ստացել: Տիկին Բախշյանն էլ բավականին բարեկիրթ պատասխանել էր, որ մեդալ վերցնել-չվերցնելու հարցը «Ժառանգություն» խմբակցության մակարդակով էր որոշվել, այսինքն` դրան այն ժամանակ առարկություն չուներ նաեւ տիկին Փոստանջյանը: Բայց այս պատմությունում ամենազարմանալին այն է, թե ինչպես է արձագանքել «Ժառանգության» ներկայիս առաջնորդ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Հեռո՛ւ մնացեք «Ժառանգությունից»,  գործ տալու, «ռազբորկաների» մեջ «Ժառանգության» անունը թող չհոլովեն»: Զարմանալի է, որ Մարտիրոսյանն այդ աստիճանի ընդօրինակել է Րաֆֆի Հովհաննիսյանի ծայրահեղ անպատասխանատու եւ խուսափողական ոճը: Երեւի թե, Րաֆֆուն շատ հաճախ բարեւ տալով` վարակվել է դրանով:

«Ելք» դաշինքը բոլորիս աչքի առաջ տրորում է նախորդ բոլոր ընդդիմադիր դաշինքների սիրելի փոցխը: Թե ինչպես է այդ զարմանալի բանը տեղի ունենում, բավականին պարզ բացատրություն է տվել քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ. «Դաշինքի մաս կազմող երեք կուսակցություններից երկուսը` «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը», ընդգծված արեւմտամետ կողմնորոշում ունեին` նրանց համար առաջընթացի վեկտորը Հայաստանը Արեւմուտքին ինտեգրելն էր, եւ նրանք փորձում էին առաջ տանել այդ վեկտորը, ինչպես կարող էին: Երբ դաշինքը ձեւավորվեց, այդ վեկտորը շատ նրբորեն դուրս եկավ օրակարգից, ու գերակա դարձավ խորհրդարան մտնելու վեկտորը: Իսկ խորհրդարան մտնելը երկարաժամկետ վեկտոր չէ` կարճաժամկետ խնդիր է: Այդ վեկտորն ինչ-որ պահի կասեցվեց, եւ մնաց բրոունյան այդ անկանոն շարժումը. մեկը ցանկանում է գնալ փողոց, մյուսը կարծում է, որ դա արդյունավետ չէ, երրորդն ընդհանրապես ձայն չի հանում»:

ԶԱՐՄԱՆՔ

Ծառուկյան խմբակցության պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ որոշել էր հիշեցնել ԱԺ-ին, որ մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Եվ ներկայացրեց երջանկության ինդեքսի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները. «Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ֆինլանդիան, նրան հաջորդում են մի շարք սկանդինավյան երկրներ: 156 երկրներում անցկացված հարցումների համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, պետք է նշել, որ 2016 թվականին մեր երկիրը զբաղեցնում էր 121-րդ տեղը, փաստորեն հայաստանյան երջանկությունը 8 նիշ անկում է ապրել մեկ տարում: Նշեմ, որ Ադրբեջանը գտնվում է 87-րդ տեղում: Երջանկության չափանիշով Հայաստանից հետ են մնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կոնգոն, Ուգանդան, Սուդանը, Զիմբաբվեն, Աֆղանստանը, Սիրիան»: Բայց զարմանալի է, արդյո՞ք այդ տիկնոջ մտքով չանցավ, որ մեր երկրի երջանկության ինդեքսի 8 նիշով նվազման մեջ ինքն ունի անձնական ներդրում, քանզի անցյալ տարի տարված լինելով ֆեմինիստական հովերով` ամեն ինչով նպաստեց, որպեսզի ընդունվեն հակաընտանեկան օրենքներ...

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА