ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ոմանք գտնում են, որ մտավորականության ակտիվությունը միտինգներում անընդհատ խոսելով պետք է լինի, ես այդ կարծիքին չեմ»

28.03.2018 17:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եթե ոմանք գտնում են, որ մտավորականության ակտիվությունը միտինգներում անընդհատ խոսելով պետք է լինի, ես այդ կարծիքին չեմ»

Թատրոնի միջազգային օրվա առթիվ` «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, ՀԹԳՄ նախագահը պատասխանեց զանգահարողներից մեկի այն մտահոգությանը, թե հայկական թատրոնն այսօր չունի դերակատարություն հասարակական կյանքում, չունի իր դեմքն ու դիրքորոշումը քաղաքացիներին հուզող որեւէ երեւույթի նկատմամբ:

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ չե՞ք կարծում, որ թատրոնն ու հայ մտավորականությունը իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն ոչ թե իներցիայով, այլ` ժամանակին ու հստակ։ (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ)

– Գիտեք, մտավորականությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը, եւ մտավորականությունը հայտնում է, բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը` ո՞ւմ է դա պետք: Եթե ոմանք գտնում են, որ մտավորականության ակտիվությունը միտինգներում անընդհատ խոսելով, տարբեր թեմաներով հարցազրույցներ տալով պետք է լինի, օրինակ ես այդ կարծիքին չեմ: Համենայնդեպս, ով ինձ գիտի, գիտեն, որ ես աշխատում եմ քիչ լինել այդ հարցերում: Ես անում եմ ներկայացում, օրինակ` «Ռեւիզոր», Ներոնի եւ Սենեկայի ժամանակներին եմ անդրադառնում, մարդիկ գալիս, նայում են, ու ովքեր հասկանում են, հետո մոտենում են ու շատ ճիշտ կիսվում են այն ամենով, ինչ որ ուզեցել եմ ասել այդ ներկայացումով: Մեր գործը սա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մնացած հարցերին եւ ՀԹԳՄ նախագահի կողմից տրված պատասխաններին ծանոթացե՛ք` դիտելով տեսանյութը.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА