ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա համերգային ծրագրով

29.03.2018 19:22 ՄՇԱԿՈՒՅԹ
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա համերգային ծրագրով

Ապրիլի 16-ին  Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագիրը կրող համերգը: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր եւ պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:

​​​​​​​Մշակույթի նախարարն արդեն մամուլի քարտուղար ունի

Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։

«Նուբար» հայ ավնադական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված եւ տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:

«Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը եւ փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի եւ կարեւոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА