o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՄԵԹՈԴ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

30.03.2018 20:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՄԵԹՈԴ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

Վերջերս Թուրքիայի բանակի կողմից Աֆրին քաղաքը գրավելուց հետո շատ է խոսվում այն մասին, որ Թուրքիան ցանկանում է մասնատել ամբողջ Սիրիան եւ գերիշխողի դիրք ձեռք բերել տարածաշրջանում: Փորձագիտական որոշ շրջանակներ այս եզրահանգման են եկել այն պատճառով, որ Աֆրինում տեղի ունեցած գործողություններից հետո` Թուրքիան մնաց անպատիժ, եւ նրա քայլերին անհաղորդ մնաց միջազգային հանրությունը: Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, սիրիական ճգնաժամի, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տիրող իրավիճակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

«Մենք նրբերշիկ չենք, որ բոլորիս մի կաթսայում եփեն ու դնեն վաճառասեղանին» (Տեսանյութ)

 

«ԱՅԺՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԻ ՆՈՒՐԲ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ»

–Պարոն Շաքարյանց, ի՞նչ զարգացումների սպասել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից:

– Տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր կարգի զարգացումները տանում են շատ խոսուն բախման: Եթե հետեւում ենք այդ զարգացումներին, ապա պետք է հիշենք, որ մարտ ամսվա սկզբին որոշ երկրներ պահանջում էին թուրքական ագրեսիայի դադարեցում եւ Սիրիայից թուրքական զորքերի դուրս բերում: Կարծում եմ` ապրիլի 4-ին Ստամբուլում Ռուսաստան-Իրան-Թուրքիա կայանալիք եռակողմ հանդիպման գլխավոր հարցը հենց սա է լինելու: Այդ պատճառով Էրդողանը նկատելիորեն շտապում է, եւ այդ շտապողականությունը բերում է նրան, որ սկսում է սպառնալ ավելի թույլ հարեւաններին` թե՛ իր գործողություններով, թե՛ հայտարարություններով: Նույնիսկ Հայաստանի հասցեին են հնչել սպառնալիքներ` Նախիջեւանում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով: Սա չի կարող մեզ չմտահոգել, հատկապես, որ Հյուսիսային Սիրիայում թուրքական զորքերը վտանգավոր մոտիկության վրա են գտնվում հայաբնակ շրջաններում: Եթե քրդերի հարցում Թուրքիայի նախագահը ինչ-որ բացատրություն ունի, թե ինչու է ձգտում քրդերից ազատել Հյուսիսային Սիրիան, ապա քրիստոնյաների դեպքում որեւէ մեկը բացատրություն չունի: Սիրիայի պատերազմից ի վեր միշտ վտանգված է եղել հայաբնակ Քեսաբ քաղաքը, այժմ նույնպես այն վտանգված է: Սիրիական պատերազմից ի վեր վտանգված է եղել նաեւ Դեր Զորի, Ղամշլուի եւ այլ վայրերի հայության ֆիզիկական գոյությունը: Այս դեպքում պետք է խոսել Սիրիայի ամբողջ քրիստոնյաների մասին, քանի որ շատ դեպքերում հայերն ու, օրինակ, ասորիները նույն ջոկատներում ու շարժման մեջ են միավորված եւ համատեղ կազմել քրիստոնյա աշխարհազոր: Այժմ ավելի վատ վիճակ կարող է ստեղծվել Հյուսիսային Իրաքի եզդիաբնակ շրջաններում, որտեղ բնակվում են նաեւ հայեր: Այստեղ գլխավոր վտանգը կապված է թուրքական նորանոր արշավների հետ: Մի վտանգ էլ կա, որ վերջերս է առաջացել, երբ Իրաքի Շիա կառավարությունը հրամայել է, որպեսզի Թուրքիայի հետ սահմանակից շրջանները մտնեն շիական աշխարհազոր: Այժմ կանգնած ենք մի նուրբ վտանգի առաջ, կարող եք համարել, որ պատմականորեն հայտնի թուրք-պարսկական պատերազմական իրավիճակ է, որը միշտ անցել է հայերի հողերով: Մենք հասկանում ենք, որ պատերազմական իրավիճակը կվտանգի խաղաղ բնակչության գոյությունը, կկանգնենք արտագաղթի, տները լքելու եւ հումանիտար աղետի առաջ:

 

«ԱՌՆՎԱԶՆ 3 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

– Այս ֆոնին ո՞րը պետք է լինի մեր անելիքը:

– Մենք իրավունք ունենք առնվազն երեք պետությունների` Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Իրանին ներկայացնել մեր պահանջները: ԱՄՆ-ն` որպես Թուրքիայի իրական ընկեր, որը վերջինիս արտաքին պարտքերի 90 տոկոսի տերն է,  Ռուսաստանն ու Իրանը` որպես Թուրքիայի հետ գործարքի մեջ մտած տերություններ, անհապաղ պետք է դադարեցնեն կամ ինչ-որ լծակներ օգտագործեն եւ ճնշեն Էրդողանին, որպեսզի նա դադարեցի բոլոր ռազմական գործողությունները Հյուսիսային Սիրիայում եւ Հյուսիսային Իրաքում: Այստեղ Էրդողանը չի կարող արդարանալ քրդերով, նա սպառնում է գրավել այն քաղաքները, որոնք ունեն կա՛մ խառը, կա՛մ քրիստոնյա բնակչություն: Իսկ այս տարածաշրջանի քրիստոնյաների հիշողությունը չի կարող կաշառել, որպեսզի նրանք մոռանան այն, որ Թուրքիան ցեղասպան պետություն է: Կամ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Իրանը կասեցնում են Թուրքիայի կողմից սպասվող հերթական ցեղասպանությունը, որովհետեւ Աֆրինի պատմությունն ապացուցել է, որ այնտեղ ցեղասպանություն է տեղի ունեցել, կամ էլ` հակառակ դեպքում, կարող ենք մեղադրել այդ երկրներին, որ աջակից են եղել Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանությանը:

 

«ՍԱ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ ԷՐ»

– ՌԴ եւ Արեւմուտքի հարաբերությունների սրումն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա:

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

– Ավելի վտանգավոր են Եվրամիության կողմից հակաիրանյան պատժամիջոցների կիրառումը, չնայած` Հաայստանում կարծում էին, որ վերջինս Իրանի դեմ երբեք պատժամիջոցներ չի կրկնի: Փաստն այն է, որ կրկնեց: Տեսեք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հանկարծ ընդունվի հակաիրանական պատժամիջոցների փաթեթը: Դժվար ընտրության առաջ կկանգնենք, եթե ԵՄ-ն Հայաստանին առաջարկի միանալ դրանց: ՌԴ-ի ողջ բնակչությունն, այսպես ասած, թքած ունի այդ պատժամիջոցների վրա, որովհետեւ այնտեղ այժմ ի հայտ է եկել այլ հարց` հրդեհների մի շղթա, վառ օրինակ` Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհը: Մարդիկ  արդեն մտածում են, թե կազմակերպված է եղել, ահաբեկչություն է եւ այլն: Արդեն ապացուցել են, որ առեւտրի կենտրոնում անվտանգության համակարգերը նախապես անջատված են եղել: Սա լավ պատրաստված ահաբեկչական ակտ էր:

 

«ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍԵԼ, ԹԵ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆ ՈՎ Է»

– Անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին. որոշ քաղաքակն ուժեր, այդ թվում` Ն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել են անցնել փողոցային պայքարի: Ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

– Փողոցային որեւէ մեթոդ չի անցնում, մենք գոնե սա լավ գիտենք` 2002 թվականից: Փողոցային պայքարի ձեւն այն ժամանակ է կիրառելի, երբ այն կրում է համազգային բնույթ, օրինակ` Արցախյան շարժումը, որը միավորեց ոչ միայն հայաստանաբնակ հայերին, այլեւ հայկական սփյուռքին: Եթե խոսքը վերաբերում է համազգային շահին, ապա ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանություններն իրավունք չունեն որոշելու, ժողովուրդը պետք է խոսի, թե` ոչ: Հայության անվտանգության հարցը, համազգային հարց է: Եթե այսօր Հայաստանի քաղաքական ուժերը լռեն, ապա հանգիստ կարող ենք ասել, թե ազգի դավաճանն ով է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА