ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տեր եղեք, պարոնա՛յք, հայոց գանձերին… երկիրը գրպան չէ…». Ռուզան Ասատրյան

31.03.2018 01:47 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տեր եղեք, պարոնա՛յք, հայոց գանձերին… երկիրը գրպան չէ…». Ռուզան Ասատրյան

Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշում է. «Հայրենակիցնե՛ր, կարծում եմ՝ օրենք գոյություն ունի պատմամշակութային վայրերը, դամբարանները, ավերված պատմական մայրաքաղաքները չսեփականաշնորհել որեւէ անհատի, այն ազգային սեփականություն է, ինչպես Հայաստանի կողոպտված հանքավայրերը…Մամուլը գրում է, որ Արտաշատում ինչ-որ մեկը Դվին պատմական արգելոցի տարածքի դամբարանադաշտից 300 կգ ոսկի է հանել, չգիտեմ՝ սա մի՞ֆ է, թե՞ իրականություն, բայց սրա մասին վաղուց են խոսում, իսկ երբ ժողովուրդը մի հարցի շուրջ անվերջ խոսում է, ուրեմն՝ ներսում խնդիր կա: Կալանավորված է այդ անձը, թե՝ ոչ, եթե պետությանը չի հանձնել գտածոն, բնական է, պիտի պատժվեր: Սակայն խնդիրն այն է, որ այդ տարածքը, ըստ մամուլի տվյալների, ինչ-որ մեծահարուստի սեփականություն է»:

«Գրողի ծոցն ուղարկեք ձեր «մարդասիրությունը», ես շատ լավ գիտեմ թուրքին սիրելու գինը»

Մտավորականի պնդմամբ՝ այդ հազվագյուտ տարածքները պետք է վերածել Թանգարան արգելոցի միայն. «Հայաստանն այսօր աշխարհում, իրոք բաց թանգարան է եւ կարող էր միայն տուրիզմով իր երկրի ժողովրդին հետ պահել արտագաղթից… Ժամանակն է արդեն, շատ ենք ուշացել, տե՛ր եղեք, պարոնայք, հայոց գանձերին… երկիրը գրպան չէ…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА