ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել

01.04.2018 20:26 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել

Բրիտանական Vogue ամսագրի շապիկին 1916-ին հիմնադրման օրվանից ի վեր առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել: 

Ինչպես հայտնում է The Independent-ը, ամսագրի մայիսյան համարի թողարկման համար ընտրվել են 9 մոդել, այդ թվում՝ քենիացի 20-ամյա մոդել Հալիմա Ադենը, որն իսլամի դավանորդ է: Ադենի հետ միասին British Vogue-ի գլխավոր էջում հայտնվել են նաև տարբեր ազգություններ ներկայացնող ու մարմնի տարբեր չափսեր ունեցող մոդելները: 

Եկել է ժամանակը, որպեսզի Vogue-ն անի այն, ինչ ամենից լավ է տիրապետում՝ ցույց տա, թե ինչպիսին պետք է լինի ապագան: Դեռևս 5 տարի առաջ նման աղջիկների մասնակցությամբ խմբակային լուսանկարը չէր հայտնվի շապիկին», - ասել է բիտանական ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը:

Վերջինս ընդգծել է, որ վերջին ամիսներին նորաձևության ասպարեզի կարևորագույն ձեռքբերումներից մեկը զանազանությունն է:

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА