o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համոզված եմ` ողջ տիեզերքում մենք մենակ չենք». ղազախ տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը

03.04.2018 20:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Համոզված եմ` ողջ տիեզերքում մենք մենակ չենք». ղազախ տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը

Երեւանում նախորդ շաբաթ կայացավ «ԱրմՀայԹեք-2018»-ը` սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստան էր ժամանել նաեւ Ղազախստանի ազգային հերոս, հանրապետության օդային պաշտպանական ուժերի գեներալ-մայոր, ղազախ տիեզերագնաց ԱՅԴԻՆ ԱԻՄԲԵՏՈՎԸ: 2015 թվականի սեպտեմբերի 2-12-ը նա, որպես բորտ-ինժեներ, տիեզերական թռիչք է կատարել «Սոյուզ-ՏՄԱ-18Մ» տիեզերանավով դեպի միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Վերադարձել է Երկիր «Սոյուզ-ՏՄԱ- 16Մ» տիեզերանավով: «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում տիեզերական թռիչք իրականացրած Ղազախստանի Հանրապետության տիեզերք թռած առաջին քաղաքացին նախ մանրամասներ պատմեց իր հերոսության մասին:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

«ՎԱԽԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱՐ»

– Այդին Ականովիչ, Ձեր տիեզերական թռիչքի տեւողությունը կազմել է 9 օր, 20 ժամ, 13 րոպե եւ 51 վայրկյան: Հետաքրքիր է` ի՞նչն էր ավելի սարսափելի` թռչե՞լը երկրից, թե՞ վերադառնալը երկիր:

– Երեւի թե, ընդհանրապես, սարսափելի չէր, որովհետեւ հասկանում էի, որ մեծ պատասխանատվություն կա` առաջադրանքը կատարելու, եւ վախենալու համար պարզապես ժանանակ չկար: Ավելի շատ անհանգստանում էի, որ չեմ հասցնի տիեզերական գիտական ծրագիրն իրականացնել: Եվ իհարկե կար հպարտություն: Հպարտ էի մեր երկրի համար, տիեզերական գիտական ծրագիրը շարունակելու համար: Եվ ես այն կատարեցի ամենայն պատասխանատվությամբ:

– Դուք ունեք կին, երեք երեխա, ինչպե՞ս նրանք ընդունեցին այդ փաստը, որ Դուք տիեզերք եք թռչելու:

– Նրանք ուրախ էին եւ ողջ ընթացքում ինձ աջակցեցին: Թռիչքի պատրաստությունը  սկսվել է դեռեւս 2003 թվականից, կարելի է ասել` 12 տարի: Էլ չեմ ասում, որ մինչ տիեզերագնացների շարքերը համալրելը, ինքս պատրաստվել էի պրակտիկորեն դեռ մանկուց:

«ՏԻԵԶԵՐՔ ԻՆՁ ՀԵՏ ՏԱՐԱ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴՐՈՇՆ ՈՒ ԿՐՏՍԵՐ ԴՍՏԵՐՍ ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔԸ»

– Ինչ-որ թալիսման կամ մեկ այլ իր կա՞ր, որ հատուկ վերցրել էիք, որպեսզի այն լինի Ձեզ հետ թռիչքն իրականացնելիս:

– Վերցրի ինձ հետ Ղազախստանի դրոշը, եւ կրտսեր դստերս տված իր փափուկ խաղալիք առյուծիկը: Այն ինձ համար ծառայեց որպես զրոյական ծանրության ցուցանիշ:

– Որքանով տեղյակ եմ, Ձեզ հետ նաեւ վերցրել էիք հատուկ հենց ազգային ուտեսներ, ինչո՞ւ:

– Այն ղազախական ակադեմիայի կողմից մշակված կերակուր է, որը պարունակում է մթերք` հենց տիեզերագնացների համար, իհարկե, հիմնված ազգային ուտեսների վրա:

– Ո՞րն էր ամենաբարդ իրավիճակը, որում հայտնվեցիք թռիչքի ընթացքում:

– Տիեզերական թռիչքն ընթացավ կանոնավոր, ամեն ինչ հիանալի էր, ծրագիրն իրականացվեց ամբողջովին, ամեն ինչ կատարվեց գերազանց: Այս պահին գիտական ծրագիրը մշակվում է մեր գիտնականների կողմից: Ամենաբարդը թերես այն է, երբ տիեզերագնացի օրգանիզմը սկսում է հարմարվել զրոյական ծանրությանը:

«ՏԻԵԶԵՐՔ ԹՌՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԵՐԱԶԵԼ»

– Դուք այնտեղ ֆիզիկա-տիեզերական փորձարկումներ եք իրականացրել: Ի՞նչ հետաքրքիր երեւույթներ բացահայտեցիք:

– Օրինակ, թե ինչպես է բյուրեղյա կախազարդն ազդում գրաֆիտի մանր կտորների մագնիսական դաշտի վրա: Փորձերն ուղղված էին նրան, որ ստացվեն նոր արդյունքներ, ինչը կկիրառվի բժշկության եւ այլ ոլորտներում:

– Շատ գիտնականներ պնդում են, որ Մարսում եւս կյանք կա: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Մարսում, թե էլի ինչ-որ տեղ, համենայնդեպս, համոզված եմ` մենք ողջ տիեզերքում մենակ չենք, եւ կգա ժամանակ, երբ կսկսենք համագործակցել ոչ միայն երկրային  կառույցների հետ:

– Ի վերջո, լինել Ղազախստանում առաջին մարդը, ով եղել է տիեզերքում, սա Ձեզ համար մանկության երազա՞նք էր, թե՞ հասուն տարիքի նպատակ, որին կարողացաք հասնել:

– Յուրաքանչյուր մարդ էլ կարող է երազել այդ մասին, բայց ես զբաղվում էի ֆիզիկա-մաթեմատիական գիտություններով, սպորտով եւ նպատակադրված գնում էի իմ մանկության երազանքի իրականացմանը:

«ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎ Է»

– Ղազախստանն աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում իր տիեզերագնացների քանակով: Ինչպե՞ս հաջողվեց հասնել այս ճյուղի այդքան մեծ զարգացմանը:

– Սա տեղի ունեցավ շնորհիվ մեր նախագահի` պարոն Նուրսուլթան Նազարբաեւի, որը լիովին աջակցում է տիեզերագնացության զարգացմանը: Հիմա մեզ մոտ` Աստանայում, կառուցել են տեխնիկական բյուրո, որտեղ կատարվում են տիեզերանավերի փորձարարական սարքերի նախագծում` թեթեւից մինչեւ ամենածանրը:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

– Տիեզերագնացության զարգացումը ի՞նչ անդրադարձ ունեցավ Ղազախստանի տնտեսության վրա:

– Տիեզերագնացությունը, կարելի է ասել, ուղղակի լոկոմոտիվ է հանդիսանում տնտեսության զարգացման եւ լայն խթան է մյուս ճյուղերի ակտիվացման համար:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂՈՒՄ ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ, ԶԱՐԳԱՆՈՒՄ Է»

– Այս ուղղությամբ ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Ղազախստանը համագործակցել:

– Հենց այդ ակնկալիքով էր Ղազախստանի պաշտպանության նախարարության օդային ավիացիայի պատվիրակությունը մասնակցում Երեւանում ,ԱրմՀայԹեք-2018»-ին: Վստահ էինք, որ կստեղծվի արդյունավետ հարթակ` համապատասխան շրջանակների հետ: Մեզ համար կարեւոր էին այն բանակցությունները, քննարկումները, որոնք այստեղ տեղի ունեցան եւ միտված էին ապագա ծրագրերին: Մեր հայ գործընկերների հետ մաթեմատիկական մեքենաների եւ այլ առումով գտանք շատ ընդհանուր համագործակցության ուղղություններ եւ տեսանելի ապագայում, հուսով եմ, գիտական շատ ուղղություններով մեր համագործակցությունը կշարունակվի: Համոզված եմ, որ ցուցադրության ավարտին կշարունակվեն ուրիշ երկրների հետ եւս համագործակցություններ, որովհետեւ Երեւան ժամանած բոլոր պատվիրակություններն էլ հետաքրքված են համագործակցությամբ:

– Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք հայկական ավիացիոն բազան:

– Հայաստանը մեծ պոտենցիալ ունի` իր գիտնականներով, եւ մենք կկարողանանք համագործակցել: Երեւում է, որ Հայաստանը տեղում չի կանգնում, զարգանում է:

– Առաջին անգա՞մ էիք Հայաստանում...

– Այո, ու ինձ դուր եկավ մայրաքաղաք Երեւանը, որը 2800 տարեկան է դառնում: Կարելի է ասել` իր պատմությամբ այն անհավանական է եւ, միեւնույն ժամանակ, երբ շփվում ես հայ ժողովրդի հետ, ուղղակի ապշում ես, թե ինչքան բաց են ու բարի: Դրական լիցքերով եմ վերադառնալու Երեւանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА