o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն գաղափարը, որն առաջ է քաշվում, ի զորու չէ համախմբել ընդդիմադիր ուժերին»

04.04.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այն գաղափարը, որն առաջ է քաշվում, ի զորու չէ համախմբել ընդդիմադիր ուժերին»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ելքից» անջատ` իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակիցներով շարունակում է «Իմ քայլը» նշանաբանով քայլ առ քայլ Սպիտակից մոտենալ Երեւանին, որպեսզի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնի` իշխանափոխության հույսով: Դրան զուգահեռ, «Ելքի» մեկ այլ ուժ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու իր առաջնորդը` պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հետեւողական մամուլում պնդում են, որ սա պարտության տանող ճանապարհ է: Եվ մինչ ընդդիմադիրները չեն կողմնորոշվում ում գծած ճանապարհային քարտեզով շարժվեն, իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի բարձրաձայնում ՀՀ վարչապետի իր թեկնածուի անունը: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

«ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՏԱՀՈԳԻՉ ԼԻՆԵԼ»

– Պարոն Մինասյան, որքանո՞վ է իշխանության համար մտահոգիչ «Քաղաքացիական պայմանագրի», այսպես ասած, իշխանափոխության ծրագիրը:

– Ժողովրդավարական երկրներում քաղաքական գործընթացները բազմազան են, եւ այդ բազմազանությունը որեւէ մեկի համար անակնկալ չպետք է լինի, եթե այն իրականացվում է օրենքի սահմաններում: Կարծում եմ, որ ընդդիմության մեր գործընկերները իրականացնում են իրենց քաղաքական ծրագրերը օրենքի սահմաններում: Ավելին` բազմաթիվ այդպիսի հայտարարություններ են եղել այդ շարժման ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, որ իրենց քայլերը պետք է լինեն օրենքի սահմաններում: Իսկ օրենքի սահմաններում իրականացվող որեւէ քայլ չի կարող մտահոգիչ լինել որեւէ իշխանության համար: Այդ առումով ամեն ինչ նորմալ է:

– Առ այսօր ՀՀ վարչապետի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմինը որեւէ տեսակետ չի հայտնել: Կարելի՞ է ասել, որ հանրապետականները ժամանակ են շահում, որպեսզի նաեւ որոշակի տրամադրություններ ստուգեն...

– Ո՞ւմ տրամադրությունները ստուգեն:

– Օրինակ, թե փողոցային պայքարի հակված քաղաքական ուժերն ու նրանց աջակցող հանրության մի հատվածը ինչքան հեռու կարող են գնալ իրենց ծրագրերում:

– Իհարկե` ոչ, Հանրապետականն այդպիսի խնդիր եւ այդպիսի նպատակ չունի: Շատ շուտով Հանրապետական կուսակցությունը կասի իր տեսակետը, եւ մեր խորհրդարանական խմբակցությունը կիրականացնի այդ տեսակետն իր քվեարկությամբ:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԼԻՆԵԼՈՒ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

– Քաղաքական գլխավոր ինտրիգը, թեպետ մնում է այն, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, բայց, այդուհանդերձ, հետաքրքիր է նաեւ` կառավարության ամբողջ կազմում կադրային փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Թույլ տվեք ամեն ինչ իր ընթացքով գնա: Երբ ընտրվի նոր վարչապետը, համապատասխան ընթացակարգով այդ հարցերին էլ կանդրադառնանք: Ամեն դեպքում, կարծում եմ` ամեն ինչ լինելու է կանխատեսելիության շրջանակներում:

– Ժամանակ առ ժամանակ խոսվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Այն հնարավոր համարո՞ւմ եք, թե նոր կառավարության կազմը կորոշեն իշխող կոալիցիոն գործընկերները:

– Որոշում կայացնողները Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները: Եվ նրանք քննարկելով առկա իրողությունները` ե՛ւ այն խնդիրները, որոնք կան, ե՛ւ այն հաջողությունները, որոնք արձանագրված են վերջին ժամանակաշրջանում, կկայացնեն ամենաարդյունավետ որոշումը:

Ո՞ՐՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ

– Ընդդիմադիր ուժերը, կարծես, չեն համախմբվում մեկ գաղափարի շուրջ: Կարելի՞ է ասել, որ սրանով հենց նրանք են փաստում, որ իշխող քաղաքական ուժին այլընտրանք չկա:

– Այլընտրանք միշտ կլինի, բայց ուզում եմ անդրադառնալ Ձեր շեշտադրմանը: Դուք ասացիք` ընդդիմադիր ուժերը չեն համախմբվում: Երեւի թե, պետք է մտածել, որ այն գաղափարը, որը առաջ է քաշվում, ի զորու չէ համախմբելու ընդդիմադիր ուժերին: Չեմ կարծում, որ պետք է միշտ նման դեպքերում մատնացույց անել չհամախմբվելու կամ համախմբվելու անկարողության վրա: Կան դեպքեր, երբ պետք է մատնացույց անել, թե այն գաղափարը, որը նետված է, որպես համախմբման դրոշ, ի զորո՞ւ է համախմբել, այն արդյունավե՞տ գաղափար է, կամ այդ գաղափարի իրականացումը բերելո՞ւ է դրական արդյունքների: Ես ավելի շատ հակված եմ, որ չհամախմբման պատճառը հենց սա է, որ այն գաղափարը, որի շուրջ փորձում են համախմբել ընդդիմությանը, արդյունավետ չէ:

– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ի հակադրություն Ն. Փաշինյանի, ծավալուն հոդվածով է հանդես եկել, մասնավորապես` նշելով, որ պետք է գնալ դանդաղ հաղթանակի, քան արագ պարտության: Եվ, ըստ էության, նա ակնարկում է, որ ավելի ձեռնտու է այս շրջանում իշխանությունից պաշտոններ կորզելը, թեկուզեւ ԱԺ հանձնաժողովի նախագահների: Ի՞նչ կասեք այս մասին:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

– Քանի որ չեմ ընթերցել այդ հարցազրույցը, չեմ անդրադառնա այդ խնդրին, որովհետեւ կոռեկտ չի լինի:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ»

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք վերաբերում, որ ընդդիմությունն ուղղակի կամ անուղղակի կերպով այս շրջանում պաշտոններ է ուզում:

– Այդ տեսակետին չեմ, որ ընդդիմությունը պաշտոններ է ուզում: Ընդդիմությունը կարող է արդյունավետ օգտագործել այն հնարավորությունները, որն այսօր ունի: Օրինակ, խոսենք հենց խորհրդարանական ընդդիմության մասին` ե՛ւ «Ծառուկյան» դաշինքը, ե՛ւ «Ելք» դաշինքը կանոնակարգ օրենքով իրենց սահմանված հնարավորություններն ունեն, եւ այդ առումով ակտիվ համագործակցությունն` ի շահ  խնդիրների լուծման, միշտ ակտուալ է եւ միշտ հնարավոր է գտնել ոլորտներ, հարցադրումներ, որոնց համատեղ իրականացումը նախ վնաս չի բերի ընդդիմության ընդդիմադիր իմիջին եւ, միեւնույն ժամանակ, կլուծի բազում խնդիրներ, որոնք էական են պետության համար: Իսկ մեր հասարակ քաղաքացու համար համոզված եղեք, որ այդքան էլ կարեւոր չէ, թե այդ որ քաղաքական ուժի կողմից իրականացվող աշխատանքի շնորհիվ է այս կամ այն հարցը լուծվում: Հետեւաբար, լինել ընդդիմադիր, միշտ չէ, որ նշանակում է լինել ընդդիմադիր ցանկացած գաղափարի, որովհետեւ ցանկացած գաղափարի իրականացման ճանապարհին, եթե դուք ջանք եք ներդնում, միշտ կարող եք գալ ավելի լավ լուծման: Ու կարեւոր չէ` այդ գաղափարը որ մասով է եղել իշխանության կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված, որ մասը` ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА