o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում կառավարության կազմում

04.04.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում կառավարության կազմում

Նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին` երդմնակալության արարողությունից հետո, հենց այդ ժամանակ էլ կդադարեն  գործող նախագահի լիազորությունները: Եվ մինչեւ ապրիլի 16-ը կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ ու ապրիլի 17-ին` ԱԺ հատուկ նիստում կընտրվի ՀՀ նորընտիր վարչապետը, կառավարությունը հրաժարական կներկայացնի: Իսկ թե ովքե՞ր կշարունակեն պաշտոնավարել նոր ձեւավորվող կառավարությունում, «Իրավունքը» պարզեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն« սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ տեսակետը:

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա». Շարմազանով

Նա նախեւառաջ նշեց, որ իրենց կենտրոնը գործող նախարարների վարկանիշների վերաբերյալ հարցումներ չի իրականացրել, բայց փորձել են պարզել գործող ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի հնարավոր վարկանիշները` ներքին քաղաքական, տնտեսական եւ արտաքին քաղաքական հարցերում. «Ներքին հարցերում Սերժ Սարգսյանը մի քիչ զիջում է Կարեն Կարապետյանին` մոտ 10 տոկոսով: Բայց արտաքին քաղաքականության մեջ նա չունի հավասարը, գործող նախագահն ամենափորձառու քաղաքական գործիչն է: Մյուսներն այս առումով զիջում են նրան եւ չունեն նրա քաշը, հեղինակությունը, անձնական կապերը, որոնք նա այս 20 տարիներին ձեռք է բերել: Դրա համար հիմա պետք է որոշվի, թե նոր գործադիր իշխանության համար ո՞ր վարկանիշն է կարեւոր` ներքին քաղաքական, տնտեսական հարցերը, թե՞ արտաքին: Սրանով էլ պայմանավորված կորոշվի, թե ով կլինի հաջորդ վարչապետը»:

Այդուհանդերձ, Ա. Ադիբեկյանը համոզված է, որ նոր կառավարության ղեկին լինի գործող նախագահը, թե ներկայիս վարչապետը, նոր նախարարների խնդիրն արդեն կորոշի կոալիցիոն կառավարությունը. «Մի՛ մոռացեք, որ ՀՅԴ գոյություն ունի»: Բայցեւ ՀՅԴ-ական նախարարների փոփոխության հնարավորություն սոցիոլոգը չի տեսնում. «ՀՅԴ-ն չունի կադրային մեծ հնարավորություններ, պահուստային նախարարներ, որ կարողանան գալ ու դառնալ նախարար, եղածներն էլ արդեն կարծես թե հմտացել են: Միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ եթե Կարեն Կարապետյանը մնա կառավարությունում, կարող է իր նախկին թիմից իրեն վստահելի մարդկանց պահի: Այնպես որ, պետք է սպասել, եւ իրադարձություններից առաջ ընկնելու իմաստ չկա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА