ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի եւ մեր սրտում է» (Տեսանյութ)

08.04.2018 23:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի եւ մեր սրտում է» (Տեսանյութ)

    Այսուհետ Աբովյան փողոցով զբոսնելիս երեւանցին ու առհասարակ՝ թատերասեր հանրությունն առիթ կունենա հանդիպելու իր սիրելի դերասան Բաբկեն Ներսիսյանին՝ կանգ առնելով նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյան առաջ:

Արմեն Գևորգյանի դատավճիռը կհրապարակվի վաղը

    Օրերս Աբովյան 21 հացեում էին հավաքվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ընտանիքի անդամները, հայտնի արվեստագետներ եւ, պարզապես, ներսիսյանական արվեստը գնահատող անցորդներ, իսկ առիթը մեծ դերասանի ծննդյան 100-ամյակի առթիվ բացված հուշասյունն էր:

«ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻՆ ԿԵՐՏՈՒՄ ԷԻՆ ՀԵՆՑ ՆՐԱ ՊԱՏԿԵՐՈՎ»

    Արարողությանը ներկա ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ իր խոսքում  նախեւառաջ նշեց, որ ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեցկության տոնին, սիրելի դերասանի հուշասյան բացումը հատկանշական է, որովհետեւ բոլոր կանայք պաշտում էին ու սիրահարված էին նրան:

«Պարզապես, ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետեւ մեր քաղաքը ստացավ մի նոր գույն, մի նոր շնչառություն՝ ներսիսյանական շնչառություն», - ասաց նախարարն ու Բաբկեն Ներսիսյանի բազմաթիվ դերերից առանձնացրեց Սայաթ-Նովայի կերպարը. «Այդ ֆիլմից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները Սայաթ-Նովային կերտում էին հենց նրա պատկերով: Նա կարողացավ վերակենդանացնել մեծ աշուղին մեր սրտերում ու հոգիներում: Հետաքրքիր էր նաեւ, որ մեծ դերասանը թատրոնում եւ կինոյում նույն պիեսում տարբեր դերակատարումներով էր հանդես գալիս, բայց, միեւնույն ժամանակ, ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում  շատ բարձրարժեք կերպարներ էր կարողանում ստեղծել»:

Եզրափակելով խոսքը՝ Ա. Ամիրյանը եւս մեկ անգամ շնորհավորեց երեւանցիներին, թատերասեր հասարակությանը եւ շեշտեց. «Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի եւ մեր սրտում է»:

«ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՄԵՐ ՀԶՈՐ, ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՈՍԿԵ ՇՂԹԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿՆ Է»

      ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ էլ արձանագրեց մի զարմանալի փաստ՝ մշակույթ բառը հայ ժողովրդի հետ է ծնվել, ապա անդրադարձավ Բաբկեն Ներսիսյանի ստեղծագործական ուղուն. «Մի դերասան, որը 19 տարեկանից սկսած ապշեցրեց հանդիսատեսին և ապշեցրեց իր գործընկերներին՝ դեռ Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո, իհարկե, նաև Սունդուկյանի անվան թատրոնում: Մենք, կարծես, քնած էինք, և եկավ մեկը, որը փոթորկի նման մտավ մեր կյանք ու սիրվեց բոլորի կողմից: Ավելի քան վստահ եմ, որ Բաբկեն Ներսիսյանը մեր հզոր, մեծ դերասանների ոսկե շղթայի վերջին օղակն է»:

Վերսկսվել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

«ԿԱՐՈՂ ԵՔ ԾԽԵԼ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ»

    ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ էլ նախ հիշեցրեց, որ Բաբկեն Ներսիսյանը եղել է հայրիկի ընկերն ու գործընկերը. «Կարծես երեկ էր, որ Բաբկեն Ներսիսյանը քայլում էր Աստաֆյան, այսօր արդեն՝ Աբովյան փողոցով, եւ ոչ ոք անտարբեր չէր կարողանում անցնել: Նրան շրջապատում էին բոլորը... Երբեք մենակ չեմ տեսել այդ մարդուն: Բաբկեն Ներսիսյանը մեծ արտիստ էր, որն, իսկապես, արթնացրեց բոլորին, թատրոն բերեց իր հետ 50-ական թվականների լավագույն ավանդույթները եւ մեր ժամանակների ռեալիստական  շունչը, ու կապելով այդ ամենն իրար՝ ստեղծեց մի ուրույն աշխարհ, որը հենց այդպես էլ կարելի է անվանել՝ ներսիսյանական թատրոն: Նա իր անմոռանալի կեցվածքով, քաղաքացիական դիրքորոշմամբ, իր արիստոկրատ մարդու էությամբ եւ հրաշալի մի գեղարվեստական բույրով ներկայացրեց հայ մշակույթը, հայ թատրոնը եւ կարողացավ իր հետեւից տանել ու վարակել շատ շատերին»:

Վերջում Ա. Էլբակյանը ցավով հավելեց, որ արտիստի երկարաշունչ մենախոսություններից  շատ քիչ բան է մնում հանդիսատեսի հիշողության մեջ. «Մնում են միայն ինչ-որ բառեր, հայացքներ եւ որպեսզի թեթեւությամբ ավարտեմ իմ խոսքը՝ կմեջբերեմ «Սարոյան եղբայրները» ֆիլմում Բաբկեն Ներսիսյանի կերտած հրաշալի կերպարի հայտնի խոսքը. «Կարող եք ծխել, պարոնա՛յք»»:

«ՀՈՆ ԱՌԱ՛Ջ, ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ»

    Մեծ արտիստի որդին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը եւ անձամբ Արմեն Ամիրյանին, քաղաքապետարանին, քանդակագործ Տիգրան Արզումանյանին, ճարտարապետ Լեւոն Իգիթյանին, քարտաշ Գարիկ Ամրոյանին՝ նշեց, որ այս հուշասյունն արդեն իրենցը չէ, այլ բոլորինն է՝ ժողովրդինն է, մեր հայ ազգինն է: Իսկ լրագրողների հետ զրույցում Տ. Ներսիսյանն անկեղծացավ ու պատմեց հոր հոգեւոր կտակի մասին. «Նա ինձ «կտակ» չէր տվել, բայց մահից հետո ես այն գտա: Հայրս այն գցել էր իր արխիվի մեջ՝ հավանաբար մտածելով, որ եթե այն ինձ պետք լինի, ապա կգտնեմ: Հիմա այն փակցված է իմ սենյակում, իմ աչքի առաջ՝ թուղթ, որտեղ ընդամենը մի քանի տող է գրված. «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Եղիր բարի, ճշմարիտ եւ ազնիվ: Հոն առաջ, նահանջելու տեղ չկա… »:

Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին 2 ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Իսկ վերջում Տ. Ներսիսյանը կիսվեց հոր մասին իր ամենատպավորիչ հուշերով. «Երբ առաջին անգամ «Սիրտս լեռներում է» ներկայացման մեջ Ջոնիի  կերպարով իր հետ բեմ բարձրացա, ես իրեն ամբողջությամբ զգում էի բեմի վրա, որովհետեւ չէր խաղում, այլ ամբողջովին ինձ հետ էր ու զբաղված էր ինձնով»:

    Հիշեցնենք, որ հուշասյան գաղափարն իրականություն է դարձել մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ու Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Ի դեպ, օրեր առաջ «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել նաեւ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը: 170 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանը: Նամականիշում օգտագործվել է յուղաներկով արված նկարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА