o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե երազում տեսել եք, որ մահացել է Ձեր մտերիմներից մեկը, ապա...

15.04.2018 09:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք, որ մահացել է Ձեր մտերիմներից մեկը, ապա...

Ըստ ամերիկացի գրող եւ ֆինանսիստ Գուստավ Միլլերի մեկնաբանության, մահվան մասին երազը ոչ մի լավ բան չի խոստանում նաեւ իրական կյանքում: Եթե երազում տեսել եք, որ մահացել է Ձեր մտերիմներից մեկը, ապա այդ նախազգուշացում է, որ Դուք պետք է խիզախորեն հարմարվեք որոշ փորձությունների, գուցե նաեւ որեւէ կորուստի: Երազում մահացած ընկերոջ ձայնը լսելը վատ նորությունների նշան է: Այն երազը, որում Դուք զրուցում եք Ձեր հանգուցյալ հոր հետ նշանակում է, որ Դուք պետք է մանրամասնորեն վերլուծեք Ձեր գործը:

Այսպիսի երազը նաեւ զգուշացնում է Ձեր դեմ որոշ անձանց կողմից ծրագրած ինտրիգների մասին: Նման երազ տեսնելուց հետո ե'ւ կանայք, ե'ւ տղամարդիկ պետք է մի լավ կշռադատեն իրենց քայլերը եւ խնայեն իրենց վարկը: Երազում հանգուցյալ մոր հետ զրուցելը նշանակում է, որ Դուք պետք է զսպեք Ձեր հակումները եւ ուշադրություն դարձնեք Ձեր առողջությանը: Երազում հանգուցյալ եղբոր հետ զրուցելը նշանակում է, որ ինչ-որ մեկը Ձեր օգնության եւ կարեկցանքի կարիքն է զգում:

Եթե երազում հանգուցյալը ուրախ է եւ կենսախինդ, ապա այդ նշանակում է, որ Դուք սխալ եք կազմակերպել Ձեր կյանքը եւ կարող եք այնպիսի լուրջ սխալներ թույլ տալ, որոնք կազդեն Ձեր հետագա կյանքի վրա, եթե միայն Դուք չհավաքեք Ձեր ողջ ուժերը անախորժությունները վերացնելու նպատակով: Եթե երազում հանգուցյալ հարազատի հետ զրույցի ընթացքում նա փորձում է Ձեզ ստիպել որեւէ խոստում տալ, որ Դուք պետք է դիմադրեք եւ չենթարկվեք Ձեր վատ տրամադրությանը եւ ուշադիր լինեք իմաստուն խորհուրդների հանդեպ:

Ըստ Միլլերի, երազում հանգուցյալ հարազատի ձայնը լսելը այն միակ նախազգուշացումն է, որը ընդունում է մարդկային ուղեղը արտաքին աշխարհից: Դեռեւս Պարացելսիումն էր խորհուրդ տալիս մեծ ուշադրությամբ վերաբերվել այն ամենին, ինչի մասին մեզ զգուշացնում են հանգուցյալների ոգիները, իսկ փորձը վկայում է, որ նրանց խորհուրդներին հետեւելը հիանալի արդյունքների է բերել. մեզ մտերիմ հանգուցյալ անձնավորության ոգին արթնացնում է ուղեղի քնած հատվածները եւ բացում նրանց մեջ թաքնված գիտելիքները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА