o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ աչքերս փակ Փաշինյանին հետեւեմ»

17.04.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իմ ընտրողն ինձ մանդատ չի տվել,  որ գնամ աչքերս փակ Փաշինյանին հետեւեմ»

ՀՀ վարչապետի ընտրությանն ընդառաջ` արդեն հինգերորդ օրն է, ինչ ցույցեր եւ գործողություններ են իրականացվում կենտրոնական փողոցներում` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների դիրիժորությամբ: Այս ամենը երեկ հասավ իր գագաթնակետին: Իսկ դրան զուգահեռ ՀՀԿ եւ ՀՅԴ կոալիցիոն գործընկերներն արդեն պաշտոնապես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրեցին ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս ամենի մասին զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

«ԵՐԲ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՍ ԳԱԼԻՍ, ԶԵՆՔ ԵՍ ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»

– Պարոն Ռուստամյան, այն, ինչ այս օրերին կատարվում է փողոցում, որեւէ կերպ Ձեզ անհանգստացնո՞ւմ է:

– Անհանգստության խնդիր չկա, պարզապես, համարում եմ, որ ճիշտ կլինի քաղաքական գործընթացները մնան քաղաքական տրամաբանության մեջ: Երբեք դեմ չեմ եղել ընդդիմության որեւէ ակտիվությանը, բայց նկատի ունենալով նախորդ եւ նաեւ մեր փորձերը, որովհետեւ մենք էլ ենք ընդդիմություն եղել, միշտ կոչ եմ արել նրանց` հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի օրենքի շրջանակներից դուրս չգան: Երբ օրենքի շրջանակից դուրս ես գալիս, զենք ես տալիս իշխանություններին:

– Տվյալ դեպքում` չե՞ք կարծում, որ արդեն իսկ դուրս են եկել օրենքի շրջանակից:

– Արդեն որոշ դրսեւորումներ կան, բայց նաեւ ճիշտ եմ համարում իշխանությունների արձագանքը, որ զուսպ են գտնվել, եւ այն չի վերածվել քրեական հետապնդումների: Կարծում եմ` այս տրամաբանությունը պետք է պահել, բայց դրանով պայմանավորված` չպետք է ոգեւորության տանել մարդկանց, եւ բախումներ առաջացնել, որպեսզի հանկարծ, Աստված մի արասցե, արյունահեղություն եւ նման երեւույթներ տեղի չունենան: Դրա համար ոչ ոք որեւէ մեկին չի ների:

«ՎԱՂԸ-ՄՅՈՒՍ ՕՐԸ ՆՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ»

– Կա տեսակետ, որ առաջին օրերին ցուցարարների անօրինական գործողություններին իրավապահ մարմինները քայլեր չէին ձեռնարկում, որովհետեւ իշխանության գլխում հրահանգ տվող չկար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնականաբար, իշխանություն կար: Անկախ ամեն ինչից, թե ով էր այդ օրերին իշխանության գլուխը, նա իր պարտավորությունները պետք է իրականացներ, որովհետեւ վաղը-մյուս օր նույն իշխանությունը պատասխան պետք է տա, եթե իր անգործության կամ իր անփութության պատճառով, այսպես ասած, բախումներ են տեղի ունեցել: Նրանք պետք է նաեւ կանխարգելեին այդ ամենը, եւ ոստիկանության դերն էլ հենց ուշիուշով հետեւելն է, որ բախումները չբերեն ինչ-որ արյունահեղության կամ նման երեւույթների:

– Սահմանադրության համաձայն, նման իրավիճակում ՀՀ նախագահը կարող է կոչով հանդես գալ: Բայց այս օրերին փողոցում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ զրո արձագանք եղավ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը:

– Հանրապետության նորընտիր նախագահը, իհարկե, ինքը կորոշի, թե ինչ անի: Այս առումով կարծում եմ` այնպես չէ, որ երկրում ինչ-որ վակուում է առաջացել, եւ կարիք կար` ուղերձով դիմելու: Այդուհանդերձ, նման իրավիճակներում` այո՛, ՀՀ նախագահն ունի շատ հստակ լիազորություններ: Բայց չեմ կարծում, որ գործը հասնի նրան, որ ուղերձներով ցուցարարներին հանդարտեցնելու կարիք լինի: Ես հավատում եմ, որ  պարոն Փաշինյանը այդ ամենի միջով անցել է եւ թույլ չի տա, որպեսզի այս ամենն արյունահեղության վերածվի:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՄԱՐ ՊԱՀ Է ԳՏԵԼ»

– Վերջիվերջո, ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից:

– Ամեն ինչ շատ հստակ է: Գործընթացներն իրենց տրամաբանությամբ ընթացքի մեջ են դրված, եւ դրան դեմ գնալ, նշանակում է լոկոմոտիվը, որ սկսել է շարժվել, կանգնեցնել: Այսօր Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ եւ, որպես առաջնային մանդատ ունեցող մարմին, ձեւավորում է իշխանությունը, եւ որեւէ մեկը դրա դեմն առնել չի կարող: Եթե իրենք համարում էին, որ մենք իրավունք չունենք կիրառել մեր մանդատներն այնպես, ինչպես մենք ենք ենթադրում, նշանակում է, որ իրենց կարծիքով` մեր մանդատները հանիրավի են տրվել: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ազգային ժողովը լեգիտիմ չէ, իսկ եթե այդպես են կարծում, ուրեմն` այն, ինչ-որ հիմա են անում, տրամաբանական կլիներ, որ անեին առաջին նիստին, երբ գումարվում էր Ազգային ժողովը: Բայց Ազգային ժողովը գումարվել է, բոլորը ներկա են եղել, մանդատները ստացել են, եւ հիմա ինձ ոչ ոք չի կարող ասել, թե ես, ելնելով իմ կարգավիճակից, իմ մանդատն ինչպես պետք է կիրառեմ:

Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին

– Ամեն դեպքում, կանխատեսելի՞ էր, որ խորհրդարանական համակարգում վարչապետի ընտրությունը նման բողոքներով կուղեկցվի:

– Այո, որովհետեւ այսօրվա ընդդիմության ակտիվությունը նաեւ ունի որոշակի հիմքեր: Իսկապես, կա դժգոհություն ժողովրդի մեջ, իսկ տեղի ունեցած փոփոխությունները ժողովուրդն ամբողջությամբ դեռ չի յուրացրել, որ լիարժեք հույս կապի դրանց հետ: Նրանք անձնավորված են տեսել երկրի կառավարումը եւ համարում են, որ նույն անձնավորված վիճակն է լինելու: Ավելին` համարում են, որ այսօր իշխանությունը փոխանցվում է մեկից մյուսին կամ մնում է նույն անձի ձեռքում, ինչն իրականության մեջ այդպես չէ: Իշխանությունը, որն ուներ նախորդ նախագահը, չի փոխանցվում վարչապետին, որովհետեւ այդ իշխանությունը բալանսավորվել է ու անցնելու է այդ իշխանության ընդամենը մի մասը: Կառավարությունն իր լիազորությունն է ունենալու, դրանից մի քիչ պակաս` վարչապետը, դրանից էլ ավելի պակաս` նախարարները: Առկա փոփոխությունները ժողովուրդը չի յուրացրել, եւ ընդդիմությունն էլ հարմար պահ է գտել ժողովրդի մեջ եղած դժգոհությունը, հոգեբանական վիճակը դարձնելու իշխանափոխության հնարավորություն:

«ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՅՈՒՐԱՑՐԵԼ ՄԵՐՈՆՔ, ՀԻՆ ՁԵՎԵՐՈՎ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ»

– Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ ինչքան շատ փողոց դուրս գան մարդիկ, այնքան շուտ իշխանությունը կընկրկի: Արդյոք սա իշխանափոխության տանող ճանապարհ է:

– Թվով չի կարելի ասել, թե քանի հոգի պետք է դուրս գա փողոց, որովհետեւ այստեղ նաեւ փողոց դուրս գալու խնդիրը չէ: Այսօր քաղաքացիական հասարակության ակտիվությունը բազմաթիվ դրսեւորումների հնարվորություն ունի: Օրինակ, ժողովրդի նախաձեռնությամբ կարող է որեւէ օրինագիծ առաջ մղվել, եթե հավաքեն 50 հազար ստորագրություն: Իսկ 200 հազար ստորագրություն հավաքելու դեպքում, կարող են հանրաքվեի հարց դնել: Այսինքն` քաղաքացիական հասարակությունն իր ձեռքում հիմա լուրջ գործիքներ ունի, որը տրամաբանական ընթացքով կարող է դնել շարժման հիմք: Այս համակարգային փոփոխություններն արվել են նաեւ այս տրամաբանությունից ելնելով, որ ժողովրդավարությունը բարձր մակարդակի լինի: Մինչդեռ նոր գործիքները դեռեւս չեն յուրացրել մերոնք, հին ձեւերով են շարժվում` գնանք բախվենք, ճամփեքը փակենք... Սրանով դու խոցելի ես դառնում, երբ պահանջում ես անօրինական որեւէ բան ու ինձնից էլ պահանջում, որ իմ օրինական իրավունքները չիրականացնեմ:

– Ընդդիմախոսներն էլ ասում են, որ մանդատ ստացել եք, որ խորհրդարանում իրենց խոսքը տեղ հասցնեք...

– Իմ ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետեւեմ: Այդպիսի ծրագրով ես հանդես չեմ եկել մեր ժողովրդի առաջ, այլ հանդես եմ եկել «Նոր սկիզբ, արդար Հայաստան» ծրագրով, որի համար էլ այստեղ եմ: Այդ մարդիկ, որ դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ ժամանակին 5-10 հազար չվերցնեին ու գնային ընտրության, քան թե հիմա գնում են բախումների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА