ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ

19.04.2018 18:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենց համար վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ, հայտնում է РИА Новости-ն:

Ճապոնիայի ավիաընկերության հանրանավը բռնկել է վերթիռի ժամանակ. TBS

«Եթե մենք կարգավորենք հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, դա կլիներ լավ, այլ ոչ թե վատ», - ասել է Թրամփը:

Այդ ամենի հետ մեկտեղ ամերիկացի առաջնորդը նշել է, որ չի վարանի նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս «արժանանա» դրան:

Ավելին՝ Թրամփը պնդել է, որ նա Ռուսաստանին վերաբերվում է առավել կոշտ, քան` որևէ մեկը:

«Չկա մեկը, որն առավել կոշտ լինի Ռուսաստանի նկատմամբ, քան` նախագահ Դոնալդ Թրամփը», - ասել է ԱՄՆ առաջնորդը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА