ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի, Սանասարյանի, Շահեն Հարությունյանի եւ մյուսների գործողությունները կրում են սադրիչ բնույթ. Ոստիկանություն

19.04.2018 17:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանի, Սանասարյանի, Շահեն Հարությունյանի եւ մյուսների գործողությունները կրում են սադրիչ բնույթ. Ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթեւեկության մասնակիցների իրավունքների եւ ազատությունների իրացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանին ծեծելու մասին

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաեւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:

Նշված, ինչպես նաեւ հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների եւ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջեւ:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը եւ մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետեւանքների պատասխանատվությունը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА