ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

19.04.2018 19:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, այս մասին հաղորդում է  tass.ru-ն՝ ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը հղումով:
«Վստահ եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցությանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,-ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում: ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ դա բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն կողմ չէ անգամ Ալեն Սիմոնյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА