ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբովյանում, Եղվարդում և Չարենցավանում ուղևորափոխադրողներն ընթացիկ երթուղիները չեն սպասարկել

19.04.2018 17:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աբովյանում, Եղվարդում և Չարենցավանում ուղևորափոխադրողներն ընթացիկ երթուղիները չեն սպասարկել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ահազանգեր է ստացել Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան, Եղվարդ-Երևան երթուղիների վատ կամ առհասարակ չաշխատելու վերաբերյալ: 

ԿԳՆ–ում բարեփոխումների փաթեթ չեն կարողանում կազմել. «Փաստ»


Այս մասին  հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:

«Նախարարությունը սպասարկող ընկերություններին փոխանցել է, որ հնարավորինս առանց խոչընդոտների կազմակերպեն ուղևորափոխադրումները: Իսկ թե ինչու չեն աշխատում, դրանց մասով ուսումնասիրություն կարվի, հետո մենք կներկայացնենք: 

Քանի որ ոմանք նշում են, որ միայն առավոտյան ու երեկոյան ժամերին չեն աշխատում, ցերեկը տրանսպորտ կա, ոմանք նշում են, որ ընդհանրապես չկա, առանձին ուսումնասիրություն կանենք»,-ասաց նախարարության մամուլի խոսնակը:

Tert.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА