ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

19.04.2018 18:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը: 

Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը: 

Իրենց պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Անձամբ վարչապետն է պատասխանատու իմ քարոզարշավի համար. իմ, Էդիկի, Վիգենի, Դավիթի, բոլորի համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու». Արմեն Աշոտյան

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА