ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք եւ ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային գիտաժողով

19.04.2018 18:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք եւ ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային գիտաժողով

Ապրիլի 20-ին, ժամը՝ 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք եւ ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին

Գիտաժողովը կազմակերպվում է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ եւ International Youth Studies խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Ծրագրի կազմակերպիչներից է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան

«Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք եւ ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» գիտաժողովին մասնակցելու են 2 – 4-ական ներկայացուցիչ Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից։ Ընդ որում մասնակիցները ներկայացնում են ինչպես երիտասարդական կազմակերպություններ, այնպես էլ հետազոտական համալսարաններ ու պետական մարմիններ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը մանրամասնում է, որ «երկարաժամկետ ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատանքի եւ ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությանը՝ «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» մագիստրոսական ուսումնական ծրագրի մշակմամբ: Այն հեռավար դասընթաց է լինելու, իսկ բոլոր նյութերը բաց ու հասանելի են լինելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ու բոլոր հետաքրքրվող երիտասարդների համար»։

Երիտասարդական աշխատանքի կազմակերպմանն ու այս ոլորտի մասնագետների պատրաստման վերաբերյալ միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց երկրներում իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվելու եւ  քննարկվելու են հայաստանյան գիտաժողովի ընթացքում։ Հաջորդ միջազգային ծրագրերն հերթականությամբ իրականացվելու են Վրաստանում, Չեխիայում, Ուկրաինայում եւ Բելգիայում:

Գիտաժողովի բացմանը հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակից, ՀՀ մի շարք պետական եւ ոչ պետական բուհերից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Կրթության ազգային ինստիտուտից, պետական եւ ոչ պետական այլ մարմիններից եւ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ երիտասարդության, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության հիմնահարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, լրագրողներ եւ ուսուցանողներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА