ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է». ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

19.04.2018 19:14 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է». ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Այս օրերին Երեւանում տեղի ունեցող փողոցային պայքարի վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:

«Ական է դրված այս ընտրությունների տակ». Արմեն Ռուստամյան

Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման եւ ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է եւ կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացն արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջեւ ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը: Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:

Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ եւ սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА