ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովրդավարական է, որ ոստիկանական ուժերն ապահովում են հասարակական կարգը և ոստիկանությունը կանգ առավ ճիշտ պահի. Դավիթ Հարությունյան

19.04.2018 19:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժողովրդավարական է, որ ոստիկանական ուժերն ապահովում են հասարակական կարգը և ոստիկանությունը կանգ առավ ճիշտ պահի. Դավիթ Հարությունյան

Ժողովրդավարական է, որ ոստիկանական ուժերն ապահովում են հասարակական կարգը, հակառակը, ոչ ժողովրդավարական կլիներ, եթե հասարակական կարգը չպահպանվեր:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ժողովրդավարական է համարում բողոքի ցույցի օրերին ոստիկանության գործողությունները:

«Ոմանք պնդում են, որ իրենք ոչ բռնի եղանակով են իրականացում իրենց գործողությունները, բայց փաստացի որոշ դեպքերում իրականացնում են բռնի գործողություններ և դա փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Ես կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ ամբողջ ընթացքում ցույցը խաղաղ չէ: Մենք կարող ենք տարբեր գնահատականներ տալ՝ խաղաղ, զենքով, անզեն, կարգը խախտող, կարգը կոպտորեն խախտող, տարբեր իրավական գնահատական ներկարող ենք տալ։ Տվյալ դեպքում, քանի որ կային բնության դեպքեր, ապա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. վարչապետ



Հարցին, թե Կառավարության նիստում անդրադարձ եղե՞լ է բողոքի ակցիաներին, Հարությունյանն ասաց, որ իրավիճակի հետ կապված կարևորագույն հարցեր են քննարկվել, և որքան անհրաժեշտ է, այդքանն էլ կհրապարակայնացվեն:

«Նախ ցույցն օրինական չէ, որովհետև եթե դու իրազեկում ես, ապա պետք է իրազեկես երթուղին, ժամանակացույցը, չի արվել այդպես, նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ ցույցը պետք է ցրվի: Մենք տարբեր կատեգորիաների մասին ենք խոսում, այն ենթադրում է որոշակի պատասխանատվություն, բայց չի ենթադրում, որ այն պետք է ցրվի, բայց կան դեպքեր, երբ պետք է ցույցը ցրվի, և էական չէ, ցույցի մասին պատշաճ իրազեկում եղել է, թե ոչ: Ցույցը ցրելու համար այլ հիմքեր կան»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ցույցը ցրելու անհրաժեշտություն է եղել: Նա, օրինակ բերելով, ասաց, որ ձեռքերը վերև բարձրացնելը չի նշանակում, որ ցույցը միշտ խաղաղ է.«Օրինակ` ձեզ այս սենյակում պահենք, դռան մոտ խաղաղ կանգնենք, և ժպտալով նայենք, բայց դուք չկարողանաք այս սենյակից դուրս գալ, արդյո՞ք առկա է  բռնություն, իրավունքն ասում է՝ այո»:

Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելուն և լրագրողների անվտանգությանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընթացիկ ցույցների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը միշտ էլ վտանգավոր է բոլորի համար և դրանից ելնելով է, որ ոստիկանությունը, նախքան հատուկ միջոցների կիրառումը, այդ մասին պարբերաբար հայտարարում է և կոչ է անում լրագրողներին հեռու գտնվել կիզակետից։

«Ցավոք, ինձ հայտնի չէ ավելի լավ լուծում տվյալ իրավիճակում: Հատուկ միջոցներ կիրառելու մասին ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրեց և կանգ առավ ճիշտ պահին:

Համաչափության սկզբունքը ամենակարևորն է, իմ կողմից որպես քաղաքացի, ոչ որպես նախարարի պաշտոնակատար կամ կուսակցական, այլ որպես քաղաքացի, իրավապահների գործողությունները համարում եմ շատ լավ»,-եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА