o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համակարգային խնդիրների լուծման ճանապարհը փողոց դուրս գալն ու տարերային այս ու այն կողմ գնալը չէ»

20.04.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Համակարգային խնդիրների լուծման ճանապարհը փողոց դուրս գալն ու  տարերային այս ու այն կողմ գնալը չէ»

Վերջին օրերին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների` երեւանյան փողոցներում շարունակվող ցույցերի ժամանակ աչքի ընկան նաեւ մեծ թվով անչափահասներ: Ավելին` անգամ նրանցից մի քանիսը հայտնվեց ոստիկանությունում, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվեց: Հատկանշական էր նաեւ այն, որ ցուցարարներն անգամ դպրոցի բակերում էին անհնազանդության կոչեր անում ու դասադուլների դրդում դպրոցականներին: Այս եւ ներքաղաքական ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

«ՈՒՐ ՄՆԱՑ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

– Տիկին Մուրադյան, ինչպե՞ս եք վերաբերվում ցուցարարների կողմից քաղաքական այս գործընթացներում անչափահասներին ներգրավելու փորձին:

– Կարծում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հավուր պատշաճի արձագանքել էր ընդհանրապես անչափահասների մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Մի կողմից ասում ենք, որ դպրոցը պետք է հեռու պահենք քաղաքականությունից, եւ մեր ընդդիմադիրներն էլ այդ պայքարի կոչով էին հանդես գալիս, բայց հիմա հենց իրենք են ուզում ներգրավել դպրոցը: Եվ այն էլ` ո՛չ ավել, ո՛չ պակաս դպրոցականներին, ո՞ւր մնաց այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Մենք իրավունք չունենք երեխաներին մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին, եւ դպրոցն առաջին հերթին նաեւ երեխաների անվտանգության ապահովման միջավայր է: Այսինքն` երեխային դպրոց ուղարկելով` ծնողը ակնկալում է, որ այն պետք է ապահովի իր երեխայի անվտանգությունը, կրթությունը: Մինչդեռ այսօր, երեխաներին ապակողմնորոշելով, ցույցերին ներգրավելը, կարծում եմ, չի բխում երեխաների իրավունքների պաշտպանությունից:

«ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԲԱՆ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է»

– Մոտ 10 օր է ՀՀ ոստիկանությունը միայն առաջնորդվում է հայտարարություններով եւ արձանագրում օրինախախտումները, բայց գործողությունների չի դիմում: Չե՞ք կարծում, որ չափազանց հանդուրժողականությունը արդեն նաեւ ազգային անվտանգության խնդիր է դառնում:

– Սա մեկ անգամ եւս գալիս է ասելու, որ մենք, իրոք, ուզում ենք իրական ժողովրդավարության ճանապարհով գնալ եւ ոչ թե, պարզապես, հանդուրժում ենք մի բան, որն իրականում անհանդուրժելի է: Ու դեռ հնարավորինս հանդուրժելու ենք: Այս առումով հատուկ ուզում եմ ընդգծել, որ մեր ոստիկանների պահվածքը, նրանց մոտեցումն արժանի է հարգանքի: Ինչու ոչ, նաեւ հարգանքի են արժանի այն քաղաքացիները, որոնք հավուր պատշաճի են վերաբերվում ոստիկաններին: Դրա համար էլ ուզում ենք բացառել ամեն տեսակի բախումներ, որոնք կարող են մի փոքր շեղել իրավիճակը: Մինչեւ հիմա մեր ոստիկանների գործողությունները կազմակերպվում է այնպես, ինչպես պետք է` պաշտպանելով նույն ցուցարարների, հանրահավաքի մասնակիցների իրավունքները: Ոստիկանությունը պաշտպանում է նաեւ մնացածին, որովհետեւ բոլորովին չպետք է հակված լինենք ընդունելու, որ ցուցարարների պահանջը վերաբերում է բոլորին: Այդ դեպքում բոլորը կլինեին փողոցում, մինչդեռ նրանց պահանջները չեն բխում բոլորի շահերից: Այնպես որ, պետք է նաեւ մնացած մարդկանց շահն ու իրավունքը պաշտպանել: Այս ճանապարհով հնարավորինս աշխատում ենք չխախտել ժողովրդավարության, այսպես ասած, արժեքները եւ եւս մեկ անգամ հնարավորություն ենք տալիս հասկանալու, սթափվելու, որ երկխոսություն կայանա:

«ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՓՈՐՁԵՆՔ ԼՈՒԾԵԼ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԵՐՈՎ»

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում այդ երկխոսության ճանապարհը:

– Քաղաքական գործչի համար երկխոսությունների ճանապարհը տանում է դեպի խորհրդարան: Եվ այդ ճանապարհն ու հարթակը խորհրդարանում ավելի մեծ հնչեղություն կունենա, եւ այնտեղ է, որ կարող են լուծվել այն բարձրացված հարցերը, որոնք քաղաքական են եւ վերաբերում են համակարգային փոփոխություններին: Համակարգային խնդիրները լուծվում են խորհրդարանական հարթակում: Այդ խնդիրների լուծման ճանապարհը փողոց դուրս գալն ու տարերային այս ու այն կողմ գնալը չէ:

– Պատերազմող երկրի համար «ճոխություն» չէ՞ր երկրի ներքաղաքական կայունությունն այս կերպ խաթարելը:

– Չէի ուզենա ընդհանրապես այստեղ «ճոխություն» բառն օգտագործել: Բայց միանշանակ է, որ պատերազմող երկրում յուրաքանչյուր քաղաքացի եւ բոլորս պետք է գիտակցենք, որ մենք պետք է թշնամու ջրաղացին ջուր չլցնենք: Վերջիվերջո, մեր ներքին խնդիրները փորձենք լուծել ներքին ուժերով, ներքին լծակներով եւ քաղաքակիրթ ձեւով հարցերը բարձրացնելու ճանապարհով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА