ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը. այսօրվա դեպքերի մասին նա զգուշացնում էր շաբաթներ առաջ

21.04.2018 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը. այսօրվա դեպքերի մասին նա զգուշացնում էր շաբաթներ առաջ

Մահացել է քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որն այս տարի բոլորել էր իր 75-ամյակը: Նա այսօր ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց փրկել չի հաջողվել: Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ իր հարցազրույցում Ֆ. Առաքելյանը, կարծես, կանխատեսելով այս օրերին տեղի ունեցող դեպքերը` շեշտել էր. «Ես փողոցային բաներին միշտ դեմ եմ եղել: Բայց, անկեղծ ասած, կա մի ճշմարտություն՝ ժողովուրդը չի սիրում իշխանությանը, իշխանությունն էլ, կարծես թե, չի սիրում ժողովրդին: Սա հայ ժողովրդի, մեր պետականության ամենամեծ ողբն է: Պետք է սիրել իշխանությանը, եւ իշխանությունն էլ պետք է սիրի իր ժողովրդին:  Պետք է հաշտություն կնքվի»:

Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան

Դեռ այն ժամանակ արվեստագետը զգուշացնում եւ հիշեցնում էր. «Նիկոլ Փաշինյանը տասը տարի առաջ էր, որ էլի պայքարեց, եւ տասը հոգի զոհվեցին մարտի մեկին, հետո դարձավ դեպուտատ: Հիմա՞ քանի հոգի է զոհվելու: Այդպես չպիտի լինի»:

Ֆ. Առաքելյանը մի շարք գործերի հեղինակ է, այդ թվում՝ «Վերածնունդ» բարձրաքանդակը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակը Ստեփանավանում, «Հյուրընկալություն» հարթաքանդակը (Գյումրիի «Շիրակ» հյուրանոց), Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթողը եւ հուշահամալիրը Երեւանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА