ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում «խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»

21.04.2018 17:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում «խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ապրիլի 20-ի առավոտից Երեւանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը:

«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» եւ «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձեւավորել եւ խորացրել են հասարակական տարբեր խմբերի, անհատների միջեւ եւ հատկապես հավաքի մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ատելության ձգտող փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ: Առանձին դեպքերում նկատելի են ոստիկաններին հավասարակշռությունից հանելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դրսեւորումներ, կան տեղեկություններ նաեւ հավաքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ բախումների վերաբերյալ:

Հավաքի մասնակիցներին կոչ ենք անում խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց, հասարակական անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարելուց, ցուցաբերել զսպվածություն, լինել օրինապաշտ եւ գործել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում:

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ առանձին դեպքերում հավաքի մասնակիցների կողմից խառնաշփոթ ստեղծելու փորձերը, կոչ ենք անում հարգելի լրագրողներին՝ որեւէ կերպ չխոչընդոտել ոստիկանների իրավաչափ գործողություններին, նրանց տեղաշարժերին, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես անվտանգության տեսանկյունից բավարար, հավաքի վայրերից ողջամիտ հեռավորության վրա, ինչպես նաեւ ձեռնարկել ոստիկանների, քաղաքացիների համար որպես լրագրող իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА