ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մտավորականները իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին

21.04.2018 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մտավորականները իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին

Ավելի քան երեք տասնյակ մտավորականներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մտավորականներն իրենց զորակցություն են հայտնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացներում:

«Ավելի լավ է պրոֆեսիոնալ, բայց ՀՀԿ, քան` դիլետանտ փողոց փակող». Ա. Բաղդասարյան

«Մեծարգո Սերժ Ազատի,

Շնորհավորում ենք ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման գործընթացներում»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Հովհաննես Թոքմաջյանը, Լևոն Թոքմաջյանը, ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստի դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վահան Ավետիսյանը, Արծրունի Սաֆարյանը, Նիկոլայ Չիլինգարյանը, Ռազմիկ Փետեոտյանը, Էմիլ Խաչատրյանը, Էդուարդ Աշչիյանցը, գյուղ. գիտ դոկտորներ Հունան Ղազարյանը, Ռուզաննա Մանուկյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Դավիթ Հախվերդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վլադիմիր Հարությունյանը, արվեստի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Բաբայանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վիլիկ Սարգսյանը, Սուրեն Աղբալյանը, Միհրան Ստակյանը, Գևորգ Փիրումյանը, Բորիս Բալասանյանը, Արամ Առաքելյանը, տեխնիկական գիտությունների դոկտորներ Արթուր Մինասյանը, Պետրոս Համբարձումյանը, Մանուկ Վարդանյանը, Վաչե Թոքմաջյանը, Հովսեփ Պետրոսյանը, Արթուր Մինասյանը,երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, քիմիական գիտությունների դոկտոր Սերժ Սարգսյանը, գյուղ. Գիտ. Դոկտոր Գայանե Սարգսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Համլետ Հարությունյանը, Էդիկ Մինասյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը, պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանը, տնտեսագիտության դոկտոր Տիգրան Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА