ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներքին անկայությունը կարող է հենք ստեղծել, որպեսզի ալիեւյան վարչակարգը հրահրի նոր պատերազմ»

21.04.2018 23:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ներքին անկայությունը կարող է հենք ստեղծել, որպեսզի ալիեւյան վարչակարգը հրահրի նոր պատերազմ»

Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն այսօր հայտարարություն էր տարածել, որ բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Անդրադառնալով վերոնշյալին՝ ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ընդգծում է, որ  Ադրբեջանի կողմից առաջնագծում տեղաշարժն ու ակտիվացումը սպասելի էր։

Ինչպիսին էին պաշտոնյաները «հեղափոխությունից» առաջ եւ հետո (Ֆոտոշարք)

«Պետք է փաստել, որ հակառակորդը սկսել է ավելի պրոֆեսիոնալ գործել, եթե նախկինում ներհայաստանյան լարված իրավիճակների ժամանակ ուղղակիորեն ավելացրել են կրակոցների թիվն ու դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր իրականացրել, ապա այսօր կատարվում են ավելի լուրջ եւ հեռուն նայող գործողություններ, որոնց հետագա ընթացքը պայմանավորված է մեր զգոնությամբ ու իրավիճակով», - շեշտում է ադրբեջանագետն ու մանրամասնում. «Կասկած չկա, որ Բաքվում անպայման հաշվի են առել այն հանգամանքը, որ Հայաստանի հասարակության մի հատվածը կարող է այլ կերպ մեկնաբանել ադրբեջանական զորաշարժերի մասին լուրերը։ Սա նշանակում է, որ հակառակորդը որդեգրել է մեզ բթացնելու եւ հարմար առիթի առկայության դեպքում ռազմական գործողություններ իրականացնելու մարտավարությունը։ Տվյալ դեպքում Բաքուն ռազմական գործողություններ սանձազերծելու պատասխանատվությունը, իհարկե կարող է գցել հայկական կողմի վրա. պատճառաբանելով, որ այն արվել է հասարակության ուշադրությունը շեղելու համար»։

Ա. Մովսիսյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ մեր երկրում ներքին անկայունությունը կարող է քաղաքական հենք ստեղծել, որպեսզի ալիեւյան վարչակարգը հրահրի նոր պատերազմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА