ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ նկատի ունեցեր Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը

22.04.2018 18:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ նկատի ունեցեր Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. Պարզաբանում է նրա խոսնակը

Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:

ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը, եւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, վարչապետի  մամուլի քարտուղարը նշել է.

«Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել:

Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:

Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը»:

news.am

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА