ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենգերը հրաժարվել է խոսել «Արսենալից» հեռանալու պատճառների մասին

22.04.2018 20:55 ՍՊՈՐՏ
Վենգերը հրաժարվել է խոսել «Արսենալից» հեռանալու պատճառների մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականը: Հիշեցնենք, որ այս շաբաթ Վենգերը հայտարարել էր, որ կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:

Մոուրինյոն` խաղի վերջնամասում տեղի ունեցած կռվի մասին

«Իմ հեռանալու պատճառների մասին ես կխոսեմ ավելի ուշ՝ հավանաբար մրցաշրջանի ավարտից հետո: Հիմա ավելի կարևոր է կենտրոնանալ «Արսենալի» ցույց տված արդյունքների վրա: Ես զգում եմ, որ իմ ողջ կյանքը նվիրել եմ այս ակումբին, փորձել եմ այն դարձնել ավելի ուժեղ, ավելի առողջ և ավելի պինդ:

Ես միշտ ասել եմ, որ շատ եմ ցանկանում ինձնից հետո եկող մարզչին հանձնել շատ ուժեղ և հավակնոտ թիմ: Եվ ես ամենինչ կանեմ դրա համար, մինչև աշխատանքային վերջին օրս»,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Skysports»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА