ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի «Սև Ճուռակ» արկածային ֆիլմը

22.04.2018 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Սթիվեն Սփիլբերգը կնկարահանի «Սև Ճուռակ» արկածային ֆիլմը

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իր կարիերայի ընթացքում առաջին ֆիլմն է նկարահանելու գերհերոսի մասին: Դա լինելու է «Սեւ Ճուռակ» սուրսյուժետային արկածային կինոնկարը՝ DC Universe Online դերային առցանց-խաղի մոտիվներով։

Հայտարարվել է ամենահասութաբեր գերհերոսական մարտաֆիլմը

Սփիլբերգին հատկացվում է ռեժիսորի դերը, ասել է Warner Bros. կինոընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիկը: «Մենք հպարտ ենք, որ մասնակցել ենք Սփիլբերգի՝ ժամանակի առումով վերջին՝ «Թող պատրաստվի առաջին խաղացողը» հիթի արտադրությանը, եւ սաստիկ հուզվում ենք այն բանից, որ մենք պետք է նրա հետ միասին նոր սուրսյուժետային ֆիլմ նկարահանենք: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչ նոր գաղափարներ նա կմատուցի՝ համաշխարհային լսարանին ներկայացնելով «Սեւ Ճուռակը»»,-նշել է Էմերիկը:

Նոր ֆիլմի սցենարը վստահված է Դեւիդ Քեփին՝ այնպիսի հասութաբեր կինոնկարների սցենարների հեղինակին, ինչպիսիք են «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին» (1993 թ.), «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին 2. Մոռացված աշխարհ» (1997 թ), «Աշխարհների պատերազմը» (2005 թ.) եւ «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» (2008 թ.) ժապավենները:

Օրերս հաղորդվել է, որ Սթիվեն Սփիլբերգն ամրապնդել էառեւտրային առումով բոլոր ժամանակների ամենահաջողակ կինեմատոգրաֆիստի իր հռչակը՝ դառնալով առաջին ռեժիսորը, որի ֆիլմերի միագումար դրամական մուտքերը համաշխարհային վարձույթում հաղթահարել են 10 մլրդ դոլարի նշագիծը: Այդ ռեկորդի սահմանման գործում կարեւոր դեր է խաղացել Սփիլբերգի վերջին՝ «Թող նախապատրաստվի առաջին խաղացողը» (2018 թ.) ժապավենը:

Մարտ ամսին թողարկված կինոնկարն արդեն ավելի քան 475 մլն դոլար է հավաքել ամբողջ աշխարհի վարձույթում: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ ամերիկացու բոլոր ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են 10,4 մլրդ դոլար:

Ռեժիսորի՝ առեւտրային առումով ամենահաջողակ ժապավենը համարվում է «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին» (1993 թ.) ֆիլմը, որը հավաքել է 983,8 մլն դոլար: Դրան հաջորդում են «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» (2008 թ.) եւ «Այլմոլորակայինը» (1982 թ.) կինոնկարները, որոնք համապատասխանաբար վաստակել են 786,6 մլն դոլար եւ 717 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА