ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տասնյակ վազորդներ շոգ եղանակի պատճառով ուշաթափվել են լոնդոնյան մարաթոնի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

22.04.2018 23:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տասնյակ վազորդներ շոգ եղանակի պատճառով ուշաթափվել են լոնդոնյան մարաթոնի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

Լոնդոնյան մարաթոնի ժամանակ տասնյակ մասնակիցների այսօր ստիպված են եղել պատգարակով հեռացնել եզրագիծը հատելուց հետո, երբ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է շոգ եղանակի պատճառով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հյուծված վազորդներից ոմանք ուշաթափվել են՝ 42 կմ տարածություն հաղթահարելով լոնդոնյան շոգ եղանակին, մինչդեռ մյուսներն էլ կանգնում էին երկրպագուների կողքին՝ փորձելով շունչ քաշել:

Մրցավազքի կազմակերպիչները նախապես կոչ էին արել մասնակիցներին հաշվի առնել եղանակային պայմաններն ու համապատասխան հագուստով ներկայանալ մրցավազքին: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ սա ամենաշոգ լոնդոնյան մարաթոնն է եղել՝ ռեկորդային 23 աստիճան ջերմաստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

Մադրիդում հարյուր հազարավոր մարդիկ առանց ջրի են մնացել վթարի պատճառով




 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА