ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում մասամբ խափանվել է YouTube-ի աշխատանքը

23.04.2018 17:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանում մասամբ խափանվել է YouTube-ի աշխատանքը

YouTube ժամանցային կայքի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են տեսահոսթինգի աշխատանքի խափանման մասին: Խնդիրներն առաջացել են ապրիլի 23-ի առավոտից:

Հայաստանի քաղաքացին տուժել է Ռուսաստանում կամուրջի փլուզման հետևանքով

DownDetector կայքի տվյալների համաձայն՝ YouTube-ի աշխատանքում խափանումները զգացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Վոլգոգրադում, Կազանում, Իժևսկում, Կալուգայում ու այլ քաղաքներում:

Նշվում է, որ YouTube-ի աշխատանքի հետ կապված խափանումները տեղի են ունեցել միայն Ռուսաստանում: Օգտատերերը նշում են, որ կայքն առավել հաճախ չի բացվում Chrome և Opera դիտարկիչներով:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք սա որևէ կապ ունի «Ռոսկոմնադզոր»-ի կողմից IP հասցեների զանգվածային արգելափակման հետ: Նշվում է, որ այժմ «Ռոսկոմնադզոր»-ը փորձում է գտնել ալիքներ, որոնց միջոցով Telegram մեսենջերը կարողանում է հասանելի մնալ Ռուսաստանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА