ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

23.04.2018 18:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Բերդավան գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով (թարմացվող)

«Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության եւ լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА