ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ տատիկն ու պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել. Փայլանը`Էրդողանին

24.04.2018 20:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իմ տատիկն ու պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել. Փայլանը`Էրդողանին

Թուրքիայի  խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հատուկ ասուլիս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Իրանական գազը թանկ է, բայց չեն դադարեցնում բա­նակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ. «Ժողովուրդ»

Հայազգի պատգամավորը շեշտել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին և ճիշտ անունով կոչի տեղի ունեցածը՝ ներկայում և ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:
«1915 թվականին այս օրը՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայ մտավորականներ ու գործիչներ ձերբակալվել և ուղարկվել են մահվան: Ես 2016 թվականի նոյեմբերի 4-ին նույն զգացումներն ունեցա, երբ Թուրքիայում ձերբակալվեցին իմ կուսակից մի շարք պատգամավորներ: Ապրիլի 24-ին սպանվածներից Գրիգոր Զոհրապն էլ էր Մեջլիսի պատգամավոր: Եվ երբ 2016-ի նոյեմբերին ձերբակալվեց Սելահաթթին Դեմիրթաշը՝ ես նույն բանն էի զգում»,- ասել է Փայլանը:

Փայլանն ուշադրություն է հրավիրել  Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանին հղած ցավակցական ուղերձին:

«Հարգելի նախագահը տեղի ունեցածն իր անունով չի կոչում: Տեսեք՝ ասվում է «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի …»: Բայց իմ տատիկը, իմ պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել, պարո՛ն նախագահ: Իմ տատիկն ու պապիկը զինվորներ չէին, նրանք ու շատ այլ հայեր արհեստավորներ էին, այգեգործներ, գյուղացիներ, ծերեր ու երեխաներ», - ասել է Փայլանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА