ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը բացում է փակագծերը․ «Հրաժարական տված կառավարությունը կհասկանա, որ ընդդիմանալ պետք չէ»

24.04.2018 20:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը բացում է փակագծերը․ «Հրաժարական տված կառավարությունը կհասկանա, որ ընդդիմանալ պետք չէ»

Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը չի կարող լինել վարչապետի թեկնածու, այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Դանակահարությամբ ավարտված կերուխում` Շենգավիթում․ մեկ անձ ձերբակալվել է

«Մենք պնդում ենք, որ բանակցություններում մասնակցելու է վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը և ԱԺ մեծամասնության ղեկավարը։ Մեր օրակարգը պարզ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, որը կայացավ, այնուհետև ժողովրդի թեկնածուի նշանակումը վարչապետի պաշտոնում, և ես պնդում եմ, որ ՀՀԿ-ից որևէ թեկնածու չի կարող լինել վարչապետի թեկնածու», - ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Վաղվանից, նրա խոսքով, իրենք սկսում են բանակցությունները։  «Ես հույս ունեմ, որ իշխող կուսակցությունը և հրաժարական տված կառավարությունը կհասկանան, որ ընդդիմանալ պետք չէ և պետք չէ փորձել պահել իշխանությունը», - հավելեց ընդդիմադիր գործիչը։

Նա նաև ընդգծեց, որ բանակցությունների միակ թեման լինելու է իշխանության անցնցում փոխանցումը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА