ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կուզենայի, որ չկրկնվեր հուսախաբությունը, որը եղավ 1991 թվականից հետո». հոգեբան

24.04.2018 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կուզենայի, որ չկրկնվեր հուսախաբությունը, որը եղավ 1991 թվականից հետո». հոգեբան

Հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հիշողության մեջ առանձնանում է 1965 թվականի ապրիլի 24-ը, երբ ինքը 12 տարեկան է եղել, այդ մասին հոգեբանն այսօր մտաբերեց Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ կարեւորեց այդ բարձունքին քայլերթով հասնելու ավանդույթը. «Շատ կարեւոր էր ոտքով գալ եւ հասնել այստեղ, դա էլ, երեւի թե, մեր Գողգոթա բարձրանալն է՝ ամեն տարի, նման տպավորություն եղավ ինձ մոտ», - ասաց Ծատուրյանն ու անդրադառնալով մեկ օր առաջ Երեւանում տեղի ունեցած քաոսային իրավիճակին շեշտեց. «Գիտեք, ինձ զարմացնում է այն, որ երեկվա սիգնալներից, այդ բոլոր խմիչքները խմելուց, շշերը դատարկելուց հետո առավոտյան տեսնում եմ մաքուր քաղաք եւ այսքան կազմակերպված ժողովուրդ՝ ոչ ոք ծառի ճյուղ չի կոտրում, ոչ ոք ոչ մեկի ոտքի վրա չի կանգնում»:

Արմեն Սարգսյանը դադարեցրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները

Հագեբանն արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին խոսելով շեշտեց. «Ամեն մարդ իր տեղում արել է իր գործը, համենայնդեպս, դա սեղանի շուրջ նստած շատ լուրջ վերլուծության հարց է»,- ապա շեշտեց. «Ապրիլի 24-ը ապրիլի 23- ից կարեւոր օր է»: Այնուամենայնիվ, մեր այն հարցին, թե նոր ձեւավորվող կառավարությունից ինչ ակնկալիք ունեք Ի. Ծատուրյանը պատասխանեց. «Ես այնքան կուզենայի մնալ անգործ, ես չեմ ուզում աշխատել, ա՛յ, եթե նոր կառավարությունը հնարավորություն տա, որ իմ թոշակի տարիքը շատ գեղեցիկ ձեւով անցկացնեմ, իրենից միմիայն շնորհակալ կլինեմ: Թող բոլորն ունենան աշխատանք, բայց ես այդ աշխատանքը չունենամ: Վերջին հաշվով իմ ողջ կյանքում միշտ աշխատել եմ ու ինձ համար մեկ է եղել, թե ով է եղել երկրի նախագահը, ինձ հետաքրքրում է, թե իմ ազգն ինչ վիճակում է գտնվում: Ես այնքան կուզենայի, որ չկրկնվեր հուսախաբությունը, որը եղավ 1991 թվականից հետո: Ինչ խոսք, լավատես ենք ու պետք է սպասենք փոփոխությունների»: Իսկ անհրաժեշտ փոփոխությունները Ծատուրյանը կարծում է, որ պետո է սկսվի սոցիալական ոլորտից. «30 տոկոս աղքատությունը շատ լուրջ խնդիր է, ամբողջ խնդիրը սոցիալական ոլորտն է, թոշակառուները, հաշվանդամություն ունեցող մարդկանց վիճակը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА