ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են քննարկել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներն ու Փաշինյանը

26.04.2018 07:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ են քննարկել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներն ու Փաշինյանը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հաստատել է, որ տողի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի մասին երեկ վերջինս հայտնել էր: Սակայն եթե Փաշինյանը միայն տեղեկացնում է, որ այդ հանդիպման ժամանակ ռուսական կողմն ընդամենը հաստատել է, թե չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, ապա դեսպանատան հաղորդագրության մեջ խոսվում է այլ հարցերի մասին. «Զրույցի ընթացքում կողմերը փոխանակվել են մտքերով՝ Երեւանում եւ Հայաստանում ներկայիս իրավիճակի կապակցությամբ: Ռուսական կողմը կոչ է արել հանրահավաքների կազմակերպիչներին՝ գնալ կոնստրուկտիվ երկխոսության գործող իշխանությունների եւ մյուս քաղաքական ուժերի հետ: Դիվանագետներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ելք գտնել բացառապես սահմանադրական դաշտում եւ Հայաստանի բոլոր բնակիչների շահերից ելնելով: Հույս է հայտնվել, որ երկրի կյանքն արագորեն կվերադարձվի նորմալ, հանդարտ դաշտ»:

ԱԺ-ն երկուշաբթի արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու ԸО-вум փոփոխություններ կատարելու հարցը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА