ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության 31 ձայնը հազիվ թե ստանա

26.04.2018 08:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության 31 ձայնը հազիվ թե ստանա

Նիկոլ Փաշինյանն իր «Facebook»-յան էջում տեղեկացրել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: «Անցկացրի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկեցինք ստողծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր լուծումները: Քննարկումները կշարունակվեն»:

Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին. ՀՅԴ հայտարարություն

«Քննարկումները կշարունակվեն» արտահայտությունը հուշում է, որ վերջնական պայմանավորվածություն չկա: Դա է վկայում նաեւ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ տեղեկացնելով, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է երաշխիքներ ստանալ, որ «Ծառուկյան» դաշինքի բոլոր քվեները կգան իրեն: Սակայն, ըստ աղբյուրի, Գ.Ծառուկյանի պատասխանը, մեղմ ասած, վերջնական չի եղել: այս կարգի՝ «կքննարկենք, կորոշենք»:

Ի դեպ, երեկ մեր նույն աղբյուրը տեղեկացրել էր նաեւ, որ «Ծառուկյան» խմբակցությունում բուռն քննարկումներ է առաջ բերել Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածուության եւ նրա օգտին քվեարկելու հարցը, որ  կան միանգամայն տարբեր մոտեցումներ, սակայն գերիշխող է խանդը, թե իրենք լինելով խորհրդարանի երկրորդ ուժ, ինչո՞ւ պետք է վարչապետի պաշտոնը կամովի զիջեն ավելի քան երեք անգամ պակաս պատգամավոր ունեցող «Ելք»-ին, եթե անգամ իրենց մի շարք բարձր պաշտոններ խոստանան: Աղբյուրը նաեւ տեղեկացրել էր, որ Փաշինյանի վարչապետության հեռանկարը մինչեւ իսկ հոգեբանորեն է Գ.Ծառուկյանի համար անընդունելի. Նիկոլին որպես «թագավոր ջան» ընդունելն նրան կնվաստացի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА