ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ձեզ այլ հարթակներում թույլ չեն տալիս ելույթ ունենալ, կարող եք այստեղ արտահայտվել». Տ. Մարգարյանը` ԵԾ-ականներին

27.04.2018 11:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե ձեզ այլ հարթակներում թույլ չեն տալիս ելույթ ունենալ, կարող եք այստեղ արտահայտվել». Տ. Մարգարյանը` ԵԾ-ականներին

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի ավագանու նիստից բացակայում է «Ելք» խմբակցությունը: Իրավիճակից ոգեւորված  իրար հերթ չտալով ելույթներ են ունենում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Սակայն, ոչ թե օրակարգի հարցերի շուրջ, այլ քաղաքական: Նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նյարդերը տեղիք տվեց եւ դիմելով ԵԾ-ականներին` հորդորեց խոսել օրակարգի շուրջ: Բայց, ինչպես միշտ ապարդյուն: Վերջին նախազգուշացման ժամանակ Տ. Մարգարյանն ասաց. «Ոչինչ, եթե ձեզ այլ հարթակներում թույլ չեն տալիս ելույթ ունենալ, կարող եք այստեղ արտահայտվել»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետության հրապարակի ցույցերի ժամանակ ընդդիմադիր շարժման հեղինակ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չէին տվել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ հարթակից:

«Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի»

 Ի դեպ, ԵԾ-ականները իրենք իրենց ելույթներից տպավորված միմյանց ելույթները ֆեյսբուքում ուղիղ միացումներ են անում: Երեւանի քաղաքապետը հիշեցրեց ընդդիմադիր տիկնանց, որ ողջ նիստը ուղիղ հեռարձակմամբ թողարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում եւ խորհուրդ տվեց իրենց ելույթների հատվածները վերցնել այդտեղից: 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА