o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԿՆՍՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎՐԱ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԹՌԻՉՔԸ»

27.04.2018 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ԿՆՍՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎՐԱ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԹՌԻՉՔԸ»

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի թավշյա հեղափոխության պատճառով դպրոցներում եւ համալսարաններից շատերում ուսումնական պրոցեսը խաթարվել է: Հեղափոխության առաջնորդների համատարած դասադուլի մասին կոչերին հետեւում են ուսանողները եւ դպրոցականները: Շատերն էլ ճանապարհները փակելու պատճառով չեն կարողանում հասնել ուսումնական հաստատություններ: Այն դեպքում, երբ ուս.տարին ավարտվում է, եւ աշակերտներից շատերն ակտիվ պարապմունքների փուլում են՝ բուհեր ընդունվելու համար: Թե ինչպես կանդրադառնա համատարած դասադուլը ուսումնական ծրագրի, ինչ կերպ է հնարավոր կորցրածը վերականգնել, արդեն քանի օր է փորձում ենք պարզել Կրթության նախարարությունից, բայց ապարդյուն: Մեր բոլոր զանգերը մնում են անպատասխան: Իսկ ԿԳ նախարարի մամլո պատասխանատու Լուսինե Մարգարյանն էլ մեզ միայն խորհուրդ է տալիս սպասել. «Սպասեք, չգիտեմ երբ կկարողանանք կազմակերպել Ձեր հարցի պատասխանը, հիմա դա չի շտապ...ե:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Այս պատասխանից ժամեր անց պարզվեց, որ ՀՅԴ-ական նախարարը հրաժարական է տվել, ու փաստորեն իրենց հեչ պետքն էլ չէ, թե ինչ գին կարժենա դասադուլը մեր ուսանողների եւ դպրոցականների վրա: Դե եթե ուս.տարվա ավարտին անգամ ՀՅԴ-ական կրթության նախարարն է նման խաղերի մեջ մտնում, ապա գոնե հուսանք, որ նա այլեւս չի վերադառնա այդ պաշտոնին՝ կրթությունը ոտքի հանելու հերթական երկերեսանի կոչերով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА