o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, «Ելք»-ին սազական չէ՞ Նիկոլից պաշտոն ուզելը

04.05.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, «Ելք»-ին սազական չէ՞ Նիկոլից պաշտոն ուզելը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ այս օրերին աչքի ընկավ այս կամ այն գործչին սոցցանցում պաշտոններ բաշխելով: Չնայած, ըստ նրա, դեռ քննարկում չի եղել, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում մնալո՞ւ է օրենսդիրում կամ գնալո՞ւ է գործադիր, այդուհանդերձ, Ա. Միրզոյանն արդեն իրեն առնվազն կառավարության աշխատակազմի ղեկավար է զգում եւ պատրաստակամություն հայտնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին կառավարությունում թողնելու: Իսկ ավելի ուշ, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին կողմ էր քվեարկել Ն. Փաշինյանին, Ա. Միրզոյանը հայտնեց, թե Ֆ. Ցոլակյանի հարցն էլ կարող է դիտարկվել ԱԱԾ ղեկավարի պաշտոնում: Սրանք խոսքե՞ր են, թե` արդեն իսկ նախնական քննարկումների ու որոշումների արդյունք, պարզեցինք նրանից:

Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

- Նախ` մեծագույն հարգանք ունեմ Ֆելիքս Ցոլակյանի անձի նկատմամբ, եւ այդ հարգանքը չի առաջացել իր քվեարկության ժամանակ: Բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել իր մասին` թե՛ որպես մարդու, թե՛ որպես ազգային անվտանգության համակարգում աշխատած պրոֆեսիոնալի: Ինչ վերաբերում է պաշտոնին, իմ գրառումը եղել է այն մասին, որ ինձ շատ էին գրում եւ ուղղակի, պատասխանել եմ, որ որեւէ հիմնավոր թեկնածություն, ծրագրային առաջարկ չի անտեսվում, ամեն ինչն էլ դիտարկվում է: Իսկ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, կարծում եմ` այդ քվեարկությունից հետո հանդիպել եւ քննարկել այդ հնարավոր նշանակումը գուցե տեղին չլիներ, անհարգալից կլիներ ե՛ւ իր նկատմամբ, ե՛ւ մեր: Այս գործընթացը պաշտոնների սակարկության մասին չէ, թե` այ կքվեարկես, պաշտոն կստանաս, սա մեզ սազական չէ:

– Վերջիվերջո, Ն. Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում ովքե՞ր են լինելու կառավարության կազմում:

– Որեւէ ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդ չպետք է անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ: Մարդիկ, որոնք կարող են շարունակել նպաստ բերել Հայաստանի զարգացմանն այն քաղաքական կուրսի շրջանակներում, որ մենք ունենք եւ առաջարկելու ենք, բնականաբար, շարունակելու են աշխատել: Մենք ասել ենք, որ որեւէ պաշտոնի սակարկություն չկա, եւ ի պատիվ «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի, «Ելք» խմբակցության, ՔՊ անդամների, մինչեւ այս պահը որեւէ պաշտոնի քննարկում, որեւէ սակարկություն, որեւէ նման բանակցություն չի եղել: Կարծում եմ` սա սազական չի լինի այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА