o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքում սպասողական վիճակ է

11.05.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկյան» դաշինքում սպասողական վիճակ է

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար խորհրդարանական խմբակցություններից ձայներով ապահովեցին հարազատ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը: Իսկ ՀՀԿ խմբակցությունն ընդամենը օժանդակեց Ն. Փաշինյանին բավարար ձայներով` հայտարարելով« որ հետայսու ընդդիմություն է լինելու: Իսկ թե ՀՀԿ-ի հետ արդյոք «Ծառուկյան» դաշինքը եւս կմնա որպես ընդդիմություն, թե՞ այնուամենայնիվ, կոալիցիա կկազմի «Ելքի» հետ` մի քանի պորտֆելների դիմաց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանի ջախջախիչ ապացույցը՝ Հրայր Թովմասյանի մասին

– Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերի քննարկումներից հետո: Մենք պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն, բայց որեւէ պատասխանատվություն մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ըստ էության, ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքը կկողմնորոշվի ընդդիմություն է, թե իշխանություն, այն ժամանակ, երբ պարզ կդառնա` Ն. Փաշինյանն իր կառավարությունում պատրաստվո՞ւմ է բարի կամք դրսեւորել եւ պորտֆելներ տրամադրել «Ծառուկյան» դաշինքին, թե` ոչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА