ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է ՀՀ սփյուռքի նոր նախարար 28-ամյա Մխիթարը

11.05.2018 21:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ է ՀՀ սփյուռքի նոր նախարար 28-ամյա Մխիթարը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ այսօր ՀՀ սփյուռքի նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ 28-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

Հրանուշ Հակոբյանին այս պաշտոնում փոխարինած Մ. Հայրապետյանը Քաղաքացիական կրթության կենտրոնի տնօրենն է:  2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետում: 2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2013-ին ձեւակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում: Եղել է Արեևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության անդամ: Երկու գիտական հոդվածի հեղինակ է: 2012-ին թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Աշխատել է «Ախթամար տուր», «ArmActive - Youth Center», «Peace and Development Youth Club» եւ «Euphrates Research Center - ԵՓՐԱՏ կենտրոն» ընկերություններում: Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը: Եվ թեպետ երկու տարի Հայոց բանակում չի ծառայել, բայց երկու գիտական հոդվածի հեղինակ է: Տիրապետում է թուրքերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, ունի Արեւմտյան Հայաստանում աշխատանքի բավական մեծ փորձ, այն է՝ 6 տարի:

Ի դեպ, Մխիթար Հայրապետյանին շատերը հիշում են դեռեւս այս տարվա փետրվարին «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներից, որտեղ նա հայտարարել էր, թե «մարտի մեկը կարելի է բացահայտել մեկ օրում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА