o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.05.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ե՛ւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին չսիրելու բազում դրդապատճառներ ունի ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Սակայն նա հաճելիորեն զարմացրեց մեզ, բանտից հղելով կոչ, ուր մատնանշվում է, որ ներքին անկայունությունից կօգտվեն ինչպես մեր թշնամիները, այնպես էլ` գերտերությունները: Մասնավորապես. «Չնայած նրան, որ ես եւ Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական եւ մոտեցումային տարբերություններ` կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում` չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին եւ բոլորին, ովքեր կցանկանան լսել իմ խոսքը: Հարգելի՛ քաղաքացիներ, դիմում եմ ձե՛զ, բոլորի՛դ, ձեզանից յուրաքանչյուրի՛ն: Դադարեցնե՛լ անհնազանդության բոլոր այն միջոցառումները, որոնք սպառնում են երկրի ներքին կայունությանը»:

ԶԱՐՄԱՆՔ

Ներքին կայունությամբ մտահոգ լինելու վերաբերյալ հոդվածով հանդես եկավ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Սակայն նա հերթական անգամ դրսեւորեց իր երեսպաշտությունը եւ զարմանալիորեն փորձեց փողոցներ փակելն ու տարբեր ակցիաները կապել ՀՀԿ-ի հետ. «Որոշ նման ակցիաներ հրահրվում են նաեւ նախկին ռեժիմի կողմից, որը, թեեւ նահանջել է, բայց ամենեւին չի կապիտուլացվել: Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա եւ խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով եւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը եւ երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել»: Դե ինչ, ԼՏՊ-ն զարմանալիորեն բոլորին չափում է սեփական արշինով:

Իսկ հիշո՞ւմ եք, թե որ կուսակցության առաջնորդին նույն ԼՏՊ-ն տասը տարի առաջ փակցրեց «ախք» պիտակը: Ինչքան էլ զարմանալի լինի, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ գլխավորած ՕԵԿ-ը հանկարծ որոշեց թեւ ու թիկունք դառնալ զինյալ պայքարին: Այդ կուսակցությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երեւան եկած հանգամանքների առկայություն եւ նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել եւս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները: Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Օրենքի եւ արդարության հաղթանակը քաղաքական անհրաժեշտություն եւ առաջնահերթություն է»: Դե ինչ ասես, հետաքրքիր է, Պավլիկ Մանուկյանը այս կուսակցապետի մասին  ինչ է ասել...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА