o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք գտնվում ենք «SOS» իրավիճակում». Նաիրա Զոհրաբյան

18.05.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք գտնվում ենք «SOS» իրավիճակում». Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» դաշինքը, թեպետ մեկ փոխվարչապետի պորտֆել եւ բավականին լուրջ նախարարական աթոռներ ունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, սակայն անցումային այս շրջանում իր ընդդիմադիր կամ հետայսու իշխանական լինելու մասին որեւէ հայտարարություն չի պատրաստվում անել: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան

«ՆՈՆՍԵՆՍ Է, ԵՐԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Տիկին Զոհրաբյան, ի վերջո, կառավարության ողջ պատասխանատվությունը կիսելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանի հետ, թե` ոչ:

– Եթե հիշում եք պարոն Ծառուկյանն էլ ասաց, որ մենք ամեն կերպ աջակցելու ենք, որովհետեւ բոլորիս խնդիրը մեկն է` երկիրը հանել այս վիճակից: Մենք որեւէ անձնական շահ, ամբիցիա չունենք, բայց բոլոր ոլորտներում գրեթե ազգային անվտանգությանը վտանգող վիճակի էր հասցվել երկիրը, եւ այստեղ պետք է բոլորիս համատեղ ջանքը` երկիրը ճիշտ զարգացման ուղու վրա դնելու համար: Ուստի` ինչով կարող ենք, աջակցելու ենք` լինի կառավարությունում մեր ներկայացրած նախարարներով, որոնցից ամեն մեկն իր ոլորտի իրապես պրոֆեսիոնալն է, լինի խորհրդրարանում, որտեղ մեր խմբակցության գործունեությամբ անելու ենք մեզնից կախված ամեն ինչ` երկիրն այս թմբիրի եւ հետնահաջնի ճահճային վիճակից հանելու համար:

– Այդ աջակցության սահմանադրական ձեւակերպումը ո՞րն է լինելու` այսուհետ «Ծառուկյան» դաշինքը իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն:

– Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ կառավարությունն անցումային փուլում է, որի խնդիրն, ըստ իս, պետք է լինի ինչ-որ տեղ նաեւ խաղի ճիշտ կանոններ սահմանելը` մինչեւ նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, շատ կարեւոր է լինելու, որպեսզի ճիշտ խաղի կանոններ ներդրվեն, եւ այստեղ մեզ համար շատ էական չէ, թե սահմանադրորեն ինչ կարգավիճակով դա կանենք: Իսկ անելու ենք ամեն ինչ, որպեսզի երկրում հաստատվեն խաղի արդար կանոններ: Հասկանալի է, որ ստեղծված քաղաքական իրավիճակի միակ հանգուցալուծումը պիտի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ քաղաքական նոնսենս է, երբ խորհրդարանում կա մեկ այլ քաղաքական ուժի մեծամասնություն, իսկ կառավարությունը ներկայացնում է քաղաքական փոքրամասնությունը: Սա բերելու է պերմանենտ քաղաքական ճգնաժամերի, էլ չեմ խոսում սահմանադրական հնարավոր ճգնաժամերի մասին: Ուստի` անցումային կառավարությունը պիտի ապահովի այն մեխանիզմները, որով կարող ենք գնալ ազատ եւ արդար ընտրությունների: Եվ միայն դրանից հետո` շատ ավելի առարկայական կարելի է խոսել ընդհանրապես ապագա քաղաքական տեսլականների մասին:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

– Այսինքն` մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ «Ծառուկյան» դաշինքը լինելու է էլի այլընտրա՞նք` ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմությո՞ւն:

– Հիմա ձեր հարցին, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, որովհետեւ մենք նման հարց չենք քննարկել: Մենք այս պահին գտնվում ենք «SOS» իրավիճակում, որ ամեն մեկս ձեռքերս քշտած պետք է աշխատենք կաթվածահար, ճահճացած, կոռուպցիայի, անիրավության, «բեզպրեդելի» մեջ թաթախված այս վիճակից երկիրը հանելու համար:

– ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը` ՀՅԴ-ին տրվել է կառավարությունում տնտեսական բլոկի կառավարումը: Բոլորս էլ տեսել ենք, որ նրանք ժամանակին էլի այդ հաստինքերին էին ու ձախողվեցին: Այս առումով մտահոգություններ չունե՞ք:

– Ինձ իրավունք չեմ վերապահում գնահատելու որեւէ մեկի կադրային նշանակումը: Ես հետեւում եմ, որ սոցիալական ցանցերում եւս շատ քննարկվում է երիտասարդ նախարարների նշանակումը, բայց երիտասարդությունը թերություն չէ, կարող  է մարդը լինել երիտասարդ եւ լինել պրոֆեսիոնալ: Միեւնույն ժանակ, կարող է լինել երիտասաարդ եւ տապալել ոլորտը, այնպես որ բոլորին պետք է տալ աշխատելու ինչ-որ մի ժամանակ, որից հետո գնահատել աշխատանքը: Երիտասարդությունը առավելություն է այն դեպքում, եթե կա նաեւ փորձառություն, հետեւաբար, եկեք որեւէ մեկի հանդեպ կանխակալ վատ մեսիջներ չփոխանցենք հանրությանը, նախապես չգնահատենք, նաեւ անցյալի փորձառությունները դնենք մի կողմ եւ սպասենք իրենց կատարած աշխատանքին:

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԿՔՆՆԱԴԱՏԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

– Ինչո՞ւ փորձարկումների գնանք, եթե, օրինակ, «Ծառուկյան» դաշինքում կային գործադիրում աշխատած մարդիկ, որոնք կարող էին ստանձնել նախարարի աշխատանք: Ի դեպ, նաեւ Ձեր եւ Միքայել Մելքումյանի անունն էր շրջանառվում, որ հնարավոր է տեղափոխվեք գործադիր:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

– Մամուլում շրջանառվում էր, թե մեր թեկնածությունը Ն. Փաշինյանը մերժել է: Որպեսզի վերջնական այդ հարցը փակեմ, ասեմ, որ նման բան չի եղել, սա եղել է մեր քաղաքական թիմի որոշումը` պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, որովհետեւ անցումային այս փուլում հիմնական գործընթացները տեղափոխվելու են խորհրդարան: Քաղաքական թիմի հետ քննարկումների արդյուքնում որոշվել է, որ ո՛չ ես, ո՛չ պարոն Մելքումյանը, ո՛չ մեր քաղաքական թիմի որեւէ ներկայացուցիչ այս փուլում չենք գնալու գործադիր, այլ կառավարությունում լինելու են մեր կողմից վստահություն վայելող պրոֆեսիոնալ մեր գործընկերները, իսկ մենք լինելու ենք ամենաառաջնագծում: Իսկ առաջնագիծն այսօր ես համարում եմ խորհրդարանը:Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ պատգամավորական գործունեության 11 տարվա մեջ այս փուլը` մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ, լինելու է խորհրդարանական գործունեության լավագույն, ամենաակտիվ փուլը: Դուք եկող շաբաթվանից սկսած` երբ կմեկնարկի խորհրդարանական աշխատանքը, կտեսնեք իրական խորհրդարան: Եվ ինձ համար գերագույն հաճույք է լինելու աշխատել այս խորհրդարանում:

– Կաշկանդված չե՞ք լինելու քննադատել այս կամ այն նախարարին` վատ աշխատանքի համար:

– Եթե նկատել եք, պարոն Ծառուկյանի եւ մեր համար երբեք չեն եղել տաբուներ, որ եթե մերն է, եթե վատ է աշխատում, ուրեմն` նրան պիտի չքննադատել: Դուք տեսել եք, որ եղել են նախարարներ, որոնց աշխատանքից թիմը եղել է դժգոհ, եւ նրանք իրենց տեղը զիջել են: Այնպես որ, մենք նման կաշկանդվածություն չունենք, որովհետեու շատ ավելի ճիշտ է մարդուն ասել, որ դու քո տեղում չես, քան վտանգել ոլորտը եւ դրանով վտանգել ու մեծ վնաս հասցնել սեփական երկրին: Մենք անգամ ունենալով նախարարներ կառավարության մեջ` երբեք կաշկանդված չենք լինելու օբյեկտիվ գնահատելու կառավարության եւ առանձին պաշտոնյանների, այդ թվում` վարչապետի աշխատանքն` այն դեպքում, եթե կտեսնենք, որ այդ աշխատանքը շեղվում է ժողովրդի շահը սպասարկելուց կամ ոլորտը զբաղեցնում են մարդիկ, ովքեր դրա փորձառությունը չունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА