o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործադիրում «Ծառուկյան» դաշինքի լինելը դեռեւս քաղաքական ձեւակերպում չունի

22.05.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Գործադիրում «Ծառուկյան» դաշինքի լինելը  դեռեւս քաղաքական ձեւակերպում չունի

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը ժամանակին նաեւ, որպես քաղաքացիական ակտիվիստ, պայքարում էր կուտակային կենսաթոշակի դեմ, այժմ դառնալով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` մտափոխվել է: Ըստ նորանշանակ նախարարի` կուտակային համակարգ Հայաստանում պետք է լինի: Իր մտքերի փոփոխությունն էլ տիկին նախարարը բացատրել է նրանով, թե այժմ պատասխանատվությունն է մեծացել` փաստելով, որ որպես ընդդիմադիր պատգամավոր, նախկինում իր հայտարարությունների ժամանակ պատասխանատվություն չէր զգում: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

«ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ԱՅԼԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ»

– Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախարար Մ. Թանդիլյանի այն պնդմանը, որ այնուամենայնիվ, կուտակային համակարգը պետք է:

– Ճիշտն ասած, սա բավականին վիճելի խնդիր է, պետք է մի քիչ ավելի լավ ուսումնասիրել: Նախկինում, ինչպես հիշում եք, քննարկվում էր մի քանի տարբերակ, բայց որոշեցին ընդունել ժամանակավոր այն տարբերակը, որը մինչեւ այժմ գործում էր, հիմա արդեն վերջնական որոշման համար պետք է ավելի խորն ուսումնասիրել, որպեսզի վստահ լինենք: Գիտեմ, որ տիկին Թանդիլյանը կարծիքը փոխել է, բայց պետք է փորձենք հասկանալ` ո՞րն է խնդիրը, դրական զարգացումը որտե՞ղ է տեսել, որպեսզի ճիշտ պատկերացում փոխանցենք հանրությանը:

– Ձեր խմբակցությունը ժամանակին դեմ է քվեարկել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքին: Հնարավո՞ր է, հաշվի առնելով, որ հիմա գործադիրում ներկայացուցիչներ ունեք, «Ծառուկյան» դաշինքն էլ կարծիքը փոխի: 

– Իրենց ճշմարտությունը պետք է փորձեն համոզել եւ ապացուցել , այլապես ընդունելի չի լինի: Մենք մեր գործընկերների հետ պատրաստ ենք երկար քննարկելու եւ հանրության համար լավագույն միջոցը գտնելու, որովհետեւ միարժեք ասելը բավականին դժվար կլինի: Այո, ժամանակին դեմ ավելի շատ ենք արտահայտվել, բայց պետք է հասկանանք` ինչ է փոխվել: Միգուցե, նոր մոտեցում կա, որին դեռեւս չենք ծանոթացել: Անպայման փորձելու ենք ծանոթանալ եւ հանրությանը ներկայացնել ե՛ւ թերի, ե՛ւ դրական կողմերը: Պետք է մանրամասն ուսումնասիրել, եւ կարծում եմ, որ տիկին նախարարը մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, անպայման տարբեր հարթակներում հարցը կներկայկացնի լայն քննարկման, որից հետո կհասկանանք, թե որտեղ է մեր քաղաքացու շահը:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԿՇՌԱԴԱՏՎԱԾ ԼԻՆԻ»

– Այս օրերին շատ է խոսվում բանկային պարտքեր-տուրքերը զրոյացնելու մասին, չե՞ք կարծում, որ սա վտանգավոր նախադեպ կարող է լինել:

– Ֆինանսական ոլորտում ցանկացած համաներում պետք է լավ կշռադատված լինի: Այսինքն` մենք, օգնելով քաղաքացիների որոշակի խմբերի, չպետք է վնասենք պարտաճանաչ քաղաքացիներին: Սա պետք է լուրջ, հավասարակշռված մոտեցման արժանանանա, եւ կարծում եմ` հիմնականում պետք է վերաբերի հատկապես գյուղացիական վարկերին, որտեղ ռիսկերը շատ մեծ են: Մենք գիտենք, որ դեռ Հովհ. Թումանյանից սկսած` գյուղացին ասում է. «Մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց` էն էլ հրեն հա՜ , երկնքից կախված»: Գյուղացուն չօգնելով, չապահովագրելով ռիսկերը` վարկավորել ենք, ընդ որում` բավականին բարձր տոկոսներով: Միգուցե, այստեղ պետք է խոսքը վերաբերի փոքր վարկերին, մտածվի այդ մասին եւ հանրությանը ներկայացվի ինչու եւ ինչպես: Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի որեւէ քաղաքացի,  հատկապես` պարտաճանաչ, չտուժի այս հարաբերության մեջ: Այնպես որ, իհարկե, պետք է ամեն ինչ մտածված անել: Ըստ իս, երբ ռիսկերը կապահովագրեն, այլեւս նման խնդիր չի լինի:

– Բայց, ի վերջո, ո՞վ է այդ պարտքեր-տուրքերը մարելու: Անպարտաճանաչների պարտքերը քաղաքացիների վճարած հարկերից գոյացած պետբյուջեի՞ց է մարվելու:

– Ո՛չ, միայն բանկերն իրենց օգուտների հաշվին, պետական բյուջեն որեւէ գործ այստեղ չունի: Բանկային համակարգը հսկայական շահույթներ է ստացել: 2017 թվականին, եթե չեմ սխալվում` 39 միլիարդ եւ ավելի էր: Կարող է դրա փոխարեն 9 -10 միլիարդ լինել: Կարծում եմ` այդ փոքր վարկերը չեն գերազանցում 10 միլիարդը, եթե իրենց շահույթից զիջեն:

– Ամեն դեպքում, ստացվում է, որ պարտաճանաչ վճարողներն են տուժում, որովհետեւ ժամանակին սխալվել են: Եթե իրենք էլ հարկեր, տուրքեր չվճարեին, իրենցն էլ այսօր կզրոյացվեր...

– Օրինակ, մինչեւ 2-3 միլիոն տրամադրվող վարկերը միայն գյուղացիներն են օգտվել, այսինքն` երեւանաբնակները, նման ռիսկի չեն գնացել: Միգուցե, մի հնարավորություն տանք, որպեսզի մեր գյուղացիները կարողանան շարունակել զբաղվել գյուղատնտեսությամբ, որովհետեւ այլեւս վարկ չեն կարողանում վերցնել: Ինչպես գիտեք, ցանկացած լուրջ երկրում դոտացիայով է գյուղատնտեսւթյունը աշխատում, եւ ինչ-որ տեղ պետք է փորձենք օգնել: Իհարկե, օգնության տարբեր ճանապարհներ կան, դրանցից մեկն էլ նշածս ճանապարհն է: Բայց այս ամենը պետք է արվի այնպես, որ որեւէ մեկին չվիրավորենք, չնեղացնենք եւ լինի լավ կռշադատված:

Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ»

– Անդրադառնանք նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ «Ծառուկյան» դաշինքի համագործակցությանը: Ձեր գնահատմամբ` «Ծառուկյան» դաշինքը կիսելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հետ գործադիրի ողջ պատասխանատվությունը:

– Քաղաքական ձեւակերպումը դեռեւս չունեմ, թե պատասխանատվության ինչ աստիճան պետք է վերցնի «Ծառուկյան» դաշինքը, կամ ինչ աստիճան պետք է վերցնի երրորդ քաղաքական ուժը: Կառավարության ձեւավորումից հետո`  գործադիրի առաջիկա ծրագիրը ներկայացնելիս անպայման վարչապետը կներկայացնի նաեւ պատասխանատվության չափաբաժինը: Այս պահին չեմ տիրապետում, թե պատասպխանատվության չափը որքան է լինելու:

– Մամուլում շրջանառվում է, թե Նիկոլ Փաշինյան-«Ծառուկյան» դաշինք քննարկումների արդյունքում հնարավոր է Դուք վերադառնաք Վայոց ձորի մարզպետի պաշտոնին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` որպես պատգամավոր, կարողանում եմ իրացնել իմ հնարավորությունները, այսինքն` այն, ինչով կարող եմ օգնել իմ համաքաղաքացիներին, իմ համերկրացիներին: Այս առումով չեմ կարծում, որ գործադիրը լավագույն ճանապարհն է, բայց այդ որոշումները կոլեգիալ են լինում: Համենայնդեպս, նման առաջարկություն ընդհանրապես չի եղել, չի քննարկվել: Իսկ մամուլում, բնականաբար, տարբեր անուններ ու կարծիքներ են շրջանառվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА