o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ժողովրդի թշնամի» պիտակավորմանը ուրվականը

23.05.2018 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«ժողովրդի թշնամի» պիտակավորմանը ուրվականը

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը փողոցային ակցիաները դադարեցնելու հերթական հորդորով է դիմել այս օրերին տարաբնույթ բողոքի հրապարակային միջոցառումներ կազմակերպողներին: Մի կողմ թողնենք, որ նման կոչն արդեն իսկ ակցիաներ անցկացնողներն նկատմամբ ճնշման է սկսել նմանվել. մի անգամ առաջարկեցիր դադարեցնել, նրանք շարունակում են, ուրեմն՝ իրենց պատճառներն ունեն եւ ավելորդ հորդորների կարիք չկա: Սակայն ամենաուշագրավը այն տոնայնությունն է, որը որդեգրել է Նիկոլը: Այսպես, նրա կոչը եզրափակվում է այս մտքով. «Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի»: 

«Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում». Նիկոլ Փաշինյան

Այս ի՞նչ է, ուրեմն՝ ով դեմ է Նիկոլի սուպերլիբերալիստական կառավարությանը, ուրեմն՝ դեմ է ժողովրդի՞ն: Դա էլ մի կողմ. «Սաբոտաժ ընդդեմ ժողովրդի», այստեղից արդեն «ժողովրդի թշնամի» պտտակավորմանը հասնելը հեռու չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА