ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. Զոհրաբ Մնացականյան

23.05.2018 17:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. Զոհրաբ Մնացականյան

Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների դինամիկան, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը`պատասխանելով ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին:

Բացառում եմ ղարաբաղյան հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի կողմից. Նիկոլ Փաշինյան

 

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց, կա՞ արդեն հստակություն հայկական կողմի դիրքորոշումներում:

 

«Մենք արդեն կապի մեջ ենք համանախագահների հետ և արդեն հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ և իրենք տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, ապա մենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը», -հայտարարեց Մնացականյանն` ընդգծելով, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում մթնոլորտի պահպանմանը:

 

Նշենք, որ այսօրվա հարցուպատասխանը Փաշինյանի ղեկավարած կառավարության առաջին հարցուպատասխանն է խորհրդարանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА