o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

23.05.2018 18:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացվեց Ազգային ժողովի կողմից, այն հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ իր անցումային դրույթներով՝ 80 տոկոսից ավել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հարցս ուղղում եմ վարչապետին: Թեև ժամանակին բարձր կարծիք չեք հայտնել համաձայնագրի մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ այն կյանքի կոչել է պետք, որի պարտականությունը ձեր կառավարությանն է: Ի՞նչ է արել կառավարությունը, որ համաձայնագրի իրականցումը կյանքի կոչվի»,- հետաքրքրվեց Աշոտյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնիսկ մինչև համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես եկավ հայտարարության՝ կողմերին կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել ու ստորագրել փաստաթուղթը:

«Ելք» խմբակցությունն, ըստ նրա, ստորագրման փուլում աջակցել է ու կողմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում



«Դուք գիտեք, որ Հայաստանը վավերացրել է, բայց Եվրամիության երկրների կողմից վավերացման գործընթացը ընթացքի մեջ է: Հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Երեկ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Հուս ունենք, որ ԵՄ երկրները արագ կվավերացնեն փաստաթուղթը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու լայն պատրաստակամություն կա:

Գործընկերության գերակայությունները, ըստ Արմեն Աշոտյանի, մնալու են նույնը, որոնք առաջ էր քաշել նախորդ իշխանությունը: Պատգամավորը նաև ասաց, որ համաձայնագիրը հատվածական կկիրառվի, պետք չէ սպասել ամբողջական վավերացման:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չպետք է անընդհատ դրսի ձեռքին նայեն, թե ինչքան գումար կտան: Նա ասաց, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, օֆշորներում էլ կան ռեսուրսներ, հայ ժողովրդի շրջանում էլ: «Մենք Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք, կարողանանք ընտրել, թե ինչ աջակցություն է մեզ անհրաժեշտ, ինչ չափով: Մենք մեր ընտրության մեջ կլինենք մաքսիմալ արժանապատիվ, որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА