ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան. «Ժողովուրդ»

24.05.2018 13:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բոլոր ժամանակների իշխանավորի ճոխ մեքենան. «Ժողովուրդ»

«ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, եւ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ:

Բոլոր որոշումները՝ խուզարկության թույլտվության, բերման ենթարկելու, նրան ձերբակալելու որոշումները ակնհայտ ապօրինի են․ փաստաբան

Скорая Бытовая Помощь в Ереване.Срочный ремонт сантехники,электрики, отопления, установка дверных замков и многое дрСрочный ремонт сантехники,электрики, отопления, установка дверных замков и многое дрtunservice.comСантехникЭлектрикОтоплениеСантехникЭлектрикУслугиСкорая Бытовая Помощьsantexnikveranorogumnorogumbaxijerucman katsakalonkakencaxayinПерейтиЯндекс.ДиректСкрыть рекламу:Не интересуюсь этой темойТовар куплен или услуга найденаНарушает закон или спамМешает просмотру контента

ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Спасибо, объявление скрыто.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, եւ հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել եւս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին: Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА