ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նվագախմբի «Դոկտորը»…

24.05.2018 14:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նվագախմբի «Դոկտորը»…

Օրերս պատմական գիտությունների թեկնածու, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի վերլուծաբան, շեփորահար ԿԱՐՈ ԺԱՄԽԱՐՅԱՆԻ ծննդյան 32-րդ ամյակն էր, արդեն երկու տարի է, ինչ հարազատները երիտասարդ գիտնականի ծննդյան օրը նշում են առանց նրա. Կարոն դժբախտ պատահարի զոհ է:

Մենք չենք կարող որևէ բուհի ստիպել որոշում կայացնել. Արայիկ Հարությունյան

Թեեւ այսօր Կ. Ժամխարյանը ֆիզիկապես չկա, սակայն նրա ներկայությունը զգում են բոլորը` ընտանիքը, ընկերները, ծանոթները…

Կ. Ժամխարյանը ՀՀ ոստիկանության նվագախմբի երաժիշտներից էր, ընկերների խոսքով` այսօր նրա բացակայությունը շատ է զգացվում ե՛ւ նվագախմբում, ե՛ւ իրենց կյանքում… Ասում են՝ բոլոր հարցերում պատրաստակամ էր օգնելու, հատկապես շատ էր աջակցում, երբ որեւէ իրավիճակում գրագիտություն էր պահանջվում. Կարոյին նվագախմբում «դոկտոր» էին ասում:

Կ. Ժամխարյանի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի պետ, դիրիժոր, կապիտան ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նաեւ Կ. Ժամխարյանի մտերիմ ընկերներից է:

ԿԱՐՈ ԺԱՄԽԱՐՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԻԱԺԻՇՏ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

Պատասխանատվությունը Կարոյի էության մեջ էր, չափից դուրս պարտաճանաչ էր, անասելի պարտաճանաչ, ինչն էլ օգնում էր, որ նվագախմբում դրսեւորվի զինվորականին վայել: Կարոն,  սովորաբար, նվագախմբի շարվելու հրահանգում առաջինն էր կանգնում, մի բան էլ՝ հրահանգից առաջ: Միշտ ասում էի՝ ինչու ես շուտ կանգնում, պատասխանում էր, թե մարդն իր գործը պետք է անթերի անի: Երբեք թույլ չի տվել, որ որևէ մեկն իրեն դիտողություն անի, նման դրվագ չեմ մտաբերում, որ երբևէ աշխատանքային առօրյայում թերացած լինի:

ԿԱՐՈՅԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՃԱՇԱԿԸ

Արտասահմանացի կոմպոզիտոր Բեքերի «Rok bolero» էր սիրում… Ճիշտ է՝  նվագախմբում իր նվագելու պարտիան այստեղ շատ չէր, սակայն հետաքրքիր սոլո հատված կար, որը թեպետ մի քիչ դժվար յուրացրեց, բայց հետագայում շա՜տ լավ ու ինքնավստահ էր նվագում: Հաճախ էր ասում, թե եկեք «Rok bolero» նվագենք…

Կար եւս մեկ ստեղծագործություն՝ «Phevn in blue», որ շա՜տ էր սիրում… «Phevn in blue»-ն հարսանեկան երեկոյի իր եւ կնոջ առաջին պարն էր, որ կենդանի հնչողությամբ  նվագախմբով կատարեցինք:

Կարոյի կարիքը շա՜տ ենք զգում… Շատ ենք զգում բոլոր առումներով. վերջերս պետք է կանոնագիրք գրեինք՝ հերթական անգամ բախվեցինք նրա բացակայությունը, նման դեպքերում նվագախմբի առաջին աջակիցն էր, մտքի ու գրչի մարդ էր՝ մտքերը գեղեցիկ ու գրագետ շարադրելու բացառիկ տաղանդով, մեր «դոկտորն» էր:

Դայակը կարող է լինել ընտանիքի անդամը, կարևորը՝ նույն հասցեում հաշվառված չլինի. «Փաստ»

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԱԾ ՏՊԱՎՈՐԻՉ ԴԵՊՔԵՐ

Այնքա՜ն շատ են նման դեպքերը…Կարոյի հետ երբեք չէիր ձանձրանա: Նա այն մարդն էր, որի հետ շփման 10 րոպեն նույնիսկ դրական լիցքերի մեծ տպավորություն էր փոխանցում: Գործի բերումով  գրեթե ամեն օր միասին էինք, չհաշված, որ աշխատանքային ժամերից զատ էլ հաճախ էինք  հանդիպում: Սիրում էինք խնջույքներ կազմակերպել, ուրախանալ, ուտել-խմել: Համեղ ուտեստներն ու հատկապես միսը մեր 3-յակ ընկերներից անպակաս էին, ու ինչպես Կարոն էր կեսկատակ-կեսլուրջ ասում՝ «Մսին պետքա հարգանքով վերաբերվել»: Եվ ահա երեւանյան պանդոկներից մեկը խինկալիի ակցիա էր հայտարարել՝ մեր եռյակի  համար հրաշալի մսային միջոցառում: Գնացի՜նք… Նախ՝ 80, ապա՝ 60, ապա՝… Ապա մատուցողուհին չթողեց պատվերը շարունակել… Երևի ակցիան հայտարարելուց առաջ չէին պատկերացրել, որ մենք իրենց մոտ ենք լինելու…  Հաջորդ օրն իրենց ֆեյսբուքյան էջում տեսանք, որ խինկալու հայտարարված 1-ամսյա ակցիան ժամանակից շուտ է սպառվել…  Ու նշել էին իբրեւ թե այցելուների անկանխատեսելի քանակության պատճառով, այնինչ այդտեղ ուղղակի եղել էին Կարենը-Կարոն-Կարենը…. 

ԿԱՐՈՅԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Կարոն մեծ հայրենասեր էր, այդ ամենն իր գործով էր ապացուցում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, չնայած նվագախմբում ծառայության մեջ էր՝ ասում էր, թե պետք է Արցախ գնա: Ուզում էր կամավոր գնալ ռազմաճակատ: Կարոն մեծ երազանք ուներ ԿԱՐՍ եւ Կիլիկիո Հայոց Կաթողիկոսարանը տեսնելու և պատահական չէ, որ ատենախոսությունն էլ «Կրթամշակութային կյանքը եւ հայապահպանության խնդիրները Սիրիայի եւ Լիբանանի հայ համայնքներում 1920-1930-ական թթ.-ին» թեմայով է պաշտպանել:

Ու թերևս Կարոյի գլխավոր երազանքի ամենացավալի կիսատությունը՝ ԿԱՐՍԻՆԷՆ՝ նրա դուստրը, ում այդպես էլ Կարոն գրկել չհասցրեց…

Ի դեպ, զրույցի ընթացքում Կարոյի մասին խոսեց նաեւ ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի նախկին դիրիժոր ՀԱԿՈԲ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ով դժվարացավ երկար պատմել, թե ինչպիսի մարդ էր Կարոն, միայն նշեց. «Կարոն ու «վստահություն» բառերը հոմանիշներ են»:

Տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել եք, կարող է բնորոշել ձեր բնավորությունը

 

Նշենք, նաև, որ Կ. Ժամխարյանը 2 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, 1 տասնյակից ավելի գիտական զեկուցումներով է հանդես եկել, իսկ նրա 2 կիսատ աշխատանքները՝ «Ալեքսանդրապոլի եւ շրջակայքի հայ ավետարանականները 19-րդ դարի երկրորդ կեսին» և « «Հոգեւոր եղբայրություն շարժումը» Սիրիայի եւ Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» կնոջ և իր ոլորտի գիտական ընկերների հետ ջանքերով նախորդ տարի տպագրվեցին ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» խորագրով տարեգրքի 7-րդ, 8-րդ համարներում: Առաջիկայում էլ ընթերցողներին և նրա գիտական թեմայի ուսումնասիրությամբ զբաղվողներին կհանձնվի Կարո Աղվանի Ժամխարյանի մեկ այլ գիտական արժեքավոր աշխատանք՝ գիրք-մենագրության տեսքով:
Կարոյի գիտական աստիճանի դոկտորական պաշտպանությունը սարերի ետեւում չէր, ավաղ....


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА